Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը
ОБЩЕСТВО«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բմռակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը գործակալության հետ զրույցում:

Ավելի վաղ Արցախի պաշտոնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝Ստեփանակերտի ծննդատան շենքը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



