Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Դի­վա­նա­գի­տու­թյան գոր­ծը եղած իրա­վի­ճա­կով և պայ­ման­նե­րով առա­վե­լա­գույն բա­րեն­պաստ գոր­ծար­քին հաս­նելն է».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը: -Պարո՛ն Մաթևոսյան, թշնամին որևէ կերպ պատրաստ չէ պահպանել հրադադարը, որի շուրջ արդեն 3 անգամ համաձայնություն էր ձեռք բերվել: Հրադադարի անտեսումն ի՞նչ ցուցիչներ է իր մեջ պարունակում: -Ադրբեջանի կողմից հրադադարի անտեսումը կարելի է երեք մակարդակներում մեկնաբանել: Առաջինը վերաբերում է ռազմաճակատի դասավորվածությանը: Առաջնագիծը հստակ բնագիծ չունի, որոշ տեղերում այն զիգզագաձև տեսք ունի, կան ներթափանցած բազմաթիվ դիվերսիոն խմբեր: Այսինքն, ձևավորված չէ այնպիսի բնագիծ, որը հնարավորություն կտա գոնե որոշ ժամանակով պահպանել հրադադարը: Երկրորդը վերաբերում է Ադրբեջանին: Ալիևը որոշակի հաջողություններ է գրանցել Ղարաբաղի հարավային հատվածում և կարծում է, որ կարող է զարգացնել իր հաջողությունը, ուստի հրադադարն իր օգտին չէ: Երրորդ մակարդակը կապված է Թուրքիայի գործոնի հետ:

Թուրքիան ամեն կերպ ցույց է տալիս, որ քանի դեռ նա ներգրավված չէ բանակցային գործընթացում, կայուն հրադադար ապահովել հնարավոր չէ: Էրդողանը փորձում է հրադադարը թանկ գնով վաճառել համանախագահ երկրներին՝ մասնավորապես Ռուսաստանին՝ ներգրավվելով տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը: Ամփոփելով նշեմ, որ հրադադարի չպահպանումը կապված է բնագծի անհարմարության, Ադրբեջանի որոշակի հաջողությունների և Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների հետ: -Ի դեպ, կան պնդումներ, որ այս փուլում Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից բավականին մեծ է, և պատերազմական գործողությունների հիմնական դերակատարը հատկապես Ադրբեջանին թելադրողի իմաստով հենց Թուրքիան է:

Ո՞րն է Թուրքիայի ուրվագծվող նպատակը, և արդյո՞ք Թուրքիային գործընթացից հանելու պարագայում այլ իրավիճակ կլինի: -Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ էապես մեծացել է, ինչն առնվազն երկու ցուցիչ ունի: Առաջինը Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցության աննախադեպ ծավալն է, որը, բնականաբար, առանց գին չի տրամադրվում Ադրբեջանին: Երկրորդ՝ Ալիևը պարբերաբար խոսում է առանց Թուրքիայի խնդրի կարգավորման անհնարինության մասին, ինչն անցյալում չէր նշվում: Թուրքիան տարբեր տարածաշրջաններում հանդես է գալիս որպես խնդիրների հարուցող և հետագայում խնդիրները լուծելու գործընթացում բարձրացնում է իր քաղաքական կշիռը: Նույնը տեղի է ունենում Հարավային Կովկասում:

Էապես աջակցելով Ադրբեջանին, Մերձավոր Արևելքի ահաբեկիչներ բերելով Ղարաբաղ՝ Թուրքիան աշխարհաքաղաքական այլ դերակատարների համար է խնդիրներ ստեղծում, մասնավորապես Ռուսաստանի, որը նրան հնարավորություն է տալիս առևտրի մեջ մտնել նրանց հետ և քաղաքական օգուտներ քաղել իրավիճակից: Ղարաբաղյան հարցը կամ Թուրքիայի համանախագահ դառնալու ցանկությունն ընդամենը միջոց են վերոնշյալ նպատակներին հասնելու համար: -Շատ է խոսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ավելի կոշտ մեթոդների կիրառման անհրաժեշտության մասին: Այս փուլում հատկապես ի՞նչ մեթոդների մասին կարող է խոսք լինել, և արդյոք ավելի խիստ միջոցները կարո՞ղ են երաշխիք լինել թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային զսպելու առումով: -Նախ՝ համանախագահներն ունեն միջնորդի մանդատ, բայց նրանց վրա չէ դրված իրավիճակի ողջ պատասխանատվությունը, ուստի նրանք սեփական գործողությունները բխեցնելու են բացառապես իրենց աշխարհաքաղաքական շահերից:

Իսկ շահերը ցույց են տալիս, որ ոչ մի համանախագահ պետություն չի ցանկանում կողմնակալ դիրք գրավել: Իրավիճակի վրա ամենից շատ ազդեցության լծակներ ունի Ռուսաստանը, որի նախագահը նշեց, որ իրենց համար Հայաստանը և Ադրբեջանը հավասարապես թանկ են: Ուստի կարծել, որ Ադրբեջանի նկատմամբ կլինեն կոշտ գործողություններ, առնվազն պրոֆեսիոնալ չէ: Դա պարզապես մեր՝ հայերիս ցանկությունն է, որը հաճախ շփոթում են այլոց շահերի հետ: -Ադրբեջանի պահվածքը նորանոր դրսևորումներ է ստանում նաև խաղաղ բնակչությանը թիրախավորելու հարցում: Միևնույն ժամանակ, տեսնում ենք նույնաբովանդակ հայտարարություններ, օրինակ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ու ԵՄ-ի կողմից: Խնդիրը հավասարության նշա՞նն է, անդեմ հայտարարություննե՞րն են, թե՞, բացի այդ, այլ հանգամանքներ էլ եք առանձնացնում, որոնցով կարելի է բացատրել թշնամու նման վարքագիծը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян