Վանեցյանի որդին հոր հետ Արցախում է եղել դեռ պատերազմի երկրորդ օրվանից
ОБЩЕСТВОԼրատվամիջոցներով երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության կազմավորած զորախմբի հետ առաջնագիծ է մեկնելու նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը: Past.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ նա հոր հետ Արցախ է մեկնել հենց պատերազմի երկրորդ օրը՝ այնտեղ գտնվելով շուրջ տասն օր: Նրանք վերադարձել են Երևան՝ ձևավորելու «Հայրենիք» կուսակցության ջոկատը և նորից միասին մեկնելու ռազմաճակատ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ջոկատում միայն կուսակցականներ չեն. նրանց են միացել թե՛ պարզապես աջակիցներ, թե՛ հատուկ մասնագիտացում ունեցող անձինք, թե՛ Արթուր Վանեցյանի բազմաթիվ հարազատներ ու բարեկամներ:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



