Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը
ОБЩЕСТВОԼՂ հակամարտության գոտում հայկական կողմը ոչնչացրել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն: Վերջինս «Համզա» խմբավորման երկրորդ առաջնորդն է, որ սպանվել է վերջին օրերին` ԼՂ դեմ մարտական գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է North press agency-ին` հղում անելով տեղի աղբյուրներին:
Ադել Շահիրը` «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատարը, մահացել է մի քանի օր առաջ` չորս այլ զինյալների հետ միասին:
Աբոն առաջինն է այն առաջնորդներից, որ մասնակցել են Ադրբեջանում մարտական գործողությունների անցկացման համար զինյալների հավաքագրմանը:
Նշվում է, որ որոշ տեղեկություններով` Աբոն պատասխանատվություն է կրում Համզայի շրջանի մի քանի խմբավորումների գործունեության համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



