Իրանը վերականգնել է գազի բնականոն մատակարարումը Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական Թեհրանը հայտնել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալների կրճատման իրական պատճառը: Վկայակոչելով Reuters գործակալությունը, Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մատակարարման ծավալների նվազեցումը կապված է եղել տեխնիկական անսարքությունների հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրն արդեն կարգավորված է, և իրանական գազը կրկին Թուրքիային է մատակարարվում բնականոն ձևով:
Ավելի վաղ թուրքական HaberTurk լրատվականը տեղեկացրել էր, որ Իրանը կիսովչափ նվազեցրել է Թուրքիային մատակարարվող բնական գազի ծավալները:Լրատվամիջոցի հավաստմամբ՝ իրանական կողմը նման որոշումը մեկնաբանել էրնրանով, որ երկրում սաստիկ ձմեռ է, և երկրի ներսում ավելացել են բնական գազիսպառման ծավալները: Իրանից Թուրքիա օրական մատակարարվում 28-30 միլիոնխորանարդ մետր բնական գազ, սակայն նախորդ գիշեր դրա ծավալներըկրճատվել են 50-60 տոկոսով՝ հասնելով 14-15 խորանարդ մետրի:



