Ուզում եմ` ոչ մի հայ չցանկանա լքել հայրենիքը. Հայկ Հունանյան
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Հայկ Հունանյանը X Factor 3 նախագծի ֆինալիստներից է: Նախագծից հետո նա նկարահանել է մեկ տեսահոլովակ: Ինչպես է փոփոխվում կյանքը նախագծին մասնակցելուց հետո, ինչ է տալիս այն երգիչներին: Այս մասին զրուցել ենք Հայկ Հունանյանի հետ:
–Ինչպես կայացրեցիք նախագծին մասնակցելու որոշում, ինչ տվեց այն ձեզ:
-Նախագծին մասնակցել եմ շատ պատահաբար: Երազ տեսա, իբրև լրացրել եմ հայցաթերթիկը և պետք է մասնակցեմ X Factor 3 -ին: Երբ արթնացա , երազի ազդեցության տակ էի ու չէի հավատում, որ երազ էր: Անցավ մի քանիր օր , անցնում էի Շանթ հեռուստաընկերության կողքով որոշեցի մտնել և լրացնել հայցաթերթիկը: Իմիջիայլոց , մոտ 5000 հայցաթերթիկներից լրացրել եմ վերջինը: Մինչև վերջին օրը ոչ ոք չգիտեր իմ գրանցվելու մասին: Երբ ընտանիքս իմացավ զարմացած էր: Քանի որ ես երբեք չեմ երգել բեմում ու երբեք ցանկություն չեմ հայտնել երգիչ դառնալու : Երբ բեմ բարձրացա, շատ լարված էի, բայց երբ սկսեցի երգել , հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր : Այս նախագիծն ինձ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին:
– Ինչով եք զբաղվում նախագծի ավարտից հետո :
-Դեռ շարունակում եմ աշխատել ատոմակայանում , բայց երեկոներն ամբողջությամբ նվիրվում եմ երգարվեստին: Մի խոսքով՝ առավոտյան ինժիներ եմ, երեկոյան՝ երգիչ:
-Նկարահանել եք տեսահոլովակ, էլ ինչ պլաններ ունեք առաջիկայում:
– Այո նկարահանեցի տեսահոլովակ և մյուս տարվա սկզբին ցանկանում եմ ներկայացնել ևս մեկը: Իսկ թե ինչ տեսահոլովակ, փակագծերը դեռ չեմ բացի:
– Ինչի մասին եք երազում:
-Շատ երազանքներ ունեմ կյանքում, բայց ինձ համար ամենակարևորը , որի մասին կցանկանամ խոսել , դա այն է, որ գա մի օր ու իմ ազգը համախմբվի, երբ համախմբվի, ինչպես դարերից եկած պատմությունն է ցույց տալիս , հայը չի կանգնի ոչ մի խոչընդոտի առաջ: Ուզում եմ, որ մեր երկիրն այնքան խաղաղ ու ապահով լինի, որ ոչ մի հայ չցանկանա լքել իր հայրենիքը:



