Հայ դահուկորդները կմասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը
СПОРТՀայ դահուկորդները կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը համարվում է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող տարածաշրջանային գավաթի խաղարկության մրցաշարերից մեկը: Հայաստանն այս տարի գավաթի խաղարկությանը կմասնակցի երեք մարզիկով՝ Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան և Մարիամ Միքայելյան: Հավաքականը գլխավորում է Արթուր Միքայելյանը:
«Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պետության առավել թվով մարզիկներով մասնակցելու, որի հնարավորությունը չկա աշխարհի առաջնությանը և գավաթի խաղարկության փուլերին»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-13-ը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայանում է արդեն երրորդ անգամ: