Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ. ՊՆ
ОБЩЕСТВОԲոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով.
«Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ»:
«Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



