Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞վ կարող է ստանալ հատուցում. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացնում է ուղեցույց

ПОЛИТИКА

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ուղեցույց է պատրաստել՝ հարց ու պատասխանի տեսքով ներկայացնելով հատուցում ստանալու իրավունք ունեցողներին անհրաժեշտ տեղեկությունը։

«Ո՞վ կարող է ստանալ հատուցում.

Հատուցում ստանալու իրավունք ունեն մարտական գործողությունների ժամանակ.

Հիմնական սկզբունք

  • զոհված կամ դատարանի որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը
  • I կամ II կարգի հաշմանդամության դեպքում տվյալ զինծառայողը

Բացառություններ

  • Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քույրը եւ եղբայրը, եթե ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում, եւ եթե նշված քույրը/եղբայրը
  • Անչափահաս է, կամ
  • անգործունակ է ճանաչվել, կամ
  • 23 տարեկանը չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող է, կամ
  • հաշմանդամ է ճանաչվել մինչեւ 18 տարեկանը եւ գտնվել է զինծառայողի խնամքի տակ
  • բոլոր շահառուների բացակայության դեպքում նաեւ այլ անձը, եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ
  • անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
  • խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:

Ո՞րքան է կազմում հատուցումը.

Հատուցման չափերն են.

Ու՞մ դիմել.

Հատուցում ստանալ ցանկացող անձը պետք է դիմի այն պետական մարմին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է։ Դիմումը տրվում է առձեռն, այդ մարմնի սոցիալական հարցերով զբաղվող վարչություն։ Դիմումի հետ ներկայացվում են ստորեւ նշված փաստաթղթերը։

Դիմումների ձեւերը՝ ստորեւ։

Ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել.

Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում.

  • Դիմում
  • զինծառայողի մահվան վկայականը կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում դրա վերաբերյալ դատական ակտը
  • հատուցում ստանալու համար դիմող անձանց.
  • անձնագրերը կամ նույնականացման քարտերը
  • հանրային ծառայությունների համարանիշը (առկա է նույնականացման քարտի եւ սոցիալական քարտի վրա) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք (վերցնել բնակչության պետական ռեգիստրից)
  • եթե զինծառայողի կինն է՝ ամուսնության վկայականը
  • եթե զինծառայողի զավակն է՝ ծննդյան վկայականը
  • եթե զինծառայողի ծնողն է՝ ծնողների ամուսնության վկայական, զինծառայողի ծննդյան վկայական, կամ հայրության ճանաչման վկայական, կամ միայնակ մայրությունը հավաստող վկայական
  • մահացած շահառուների մահվան վկայականները

 Բացառությունների դեպքում նաեւ

  • եթե զինծառայողի անչափահաս քույրը կամ եղբայրն է՝ ծննդյան վկայականը
  • եթե զինծառայողի անգործունակ ճանաչված քույր կամ եղբայրն է՝ անգործունակ ճանաչելու մասին որոշումը
  • եթե զինծառայողի՝ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը կամ եղբայրն է՝ ուսումնառության մասին տեղեկանք (վերցնել ուսումնական հաստատությունից)
  • եթե զինծառայողի հաշմանդամ քույրը կամ եղբայրն է՝ հաշմանդամության մասին տեղեկանքը (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից)
  • եթե այլ անձ է նաեւ զինծառայողի հետ կապը հաստատող դատական ակտը

 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում.

  • Դիմում
  • Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից)
  • Ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին որոշում (տրված ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից)
  • Զինծառայողի անձնագիրը կամ նույնականացման քարտը
  • Զինծառայողի հանրային ծառայության համարանիշը (առկա է նույնականացման քարտի եւ սոցիալական քարտի վրա) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք (վերցնել բնակչության պետական ռեգիստրից)

 Լրացուցիչ վճարի դեպքեր.

Հատուցում ստացող անձինք կարող են ստանալ լրացուցիչ վճար (100,000 ՀՀ դրամ ամսական), եթե զինծառայողը հատուցման դեպքի պահին ունի երեք զավակ, ովքեր.

  • 18 տարին չլրացած են կամ
  • 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող են կամ
  • 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ են, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը։

Լրացուցիչ վճարը դադարում է տրամադրվել, եթե այս պայմաններից որեւէ մեկը վերանում է (օրինակ՝ երեխաներից մեկի 18 տարին լրանում է եւ նա չի սովորում առկա ցերեկային ուսուցմամբ)։

Ի՞նչ ներկայացնել լրացուցիչ վճարը ստանալու համար

Վերը նշված ընդհանուր դիմումի եւ փաթեթի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել.

  • ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում
  • երեխաների ծննդյան վկայականները.
  • եթե մինչեւ 23 տարեկան երեխան սովորում է առկա ուսուցմամբ՝ ուսումնառության մեջ գտնվելու եւ ուսումնառության ժամկետի տեղեկանք (վերցնել ուսումնական հաստատությունից)
  • եթե երեխան չափահաս է եւ ունի հաշմանդամություն՝ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից).
  • զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում, եթե երրորդ երեխան ծնվել է հատուցման դեպքից հետո՝
  • երրորդ երեխայի սաղմնավորման օրվա եւ հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք (վերցնել հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատությունից)
  • զինծառայողի եւ երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաեւ ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք (վերցնել ՔԿԱԳ-ից).
  • առկայության դեպքում՝ զինծառայողի՝ երեխայի հայրությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում
  • զինծառայողների զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը եւ խնամակալի անձնագիրը, ինչպես նաեւ զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը.
  • չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը դիմողի կամ խնամակալի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու եւ նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ (այս մասին յուրաքանչյուր զավակ պետք է նշում կատարի դիմումի մեջ)»։
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира