Թուրքիան տարհանում է Սիրիայում՝ Իդլիբում, իր խոշորագույն ռազմաբազան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան, տեղեկացնում է EADaily-ն:
Նշվում է, որ զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս:
Հայտնի է, որ այդ բազան թուրքական 12 դիտորդական կետերից մեկն է, որոնք ստեղծվել են տարածաշրջանում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Վերջին ամիսներին թուրքական բազան շրջապատվել էր սիրիական բանակի կողմից: Այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության երաշխավոր է դարձել Ռուսաստանը:
Ինչպես հաղորդում են սիրիական ռազմական աղբյուրը՝ Թուրքիան որոշել է հրաժարվել իր մի շարք դիտորդական կետերից Իդլիբում, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



