Ռազմաճակատ մեկնելու պլաններ չունեմ. Ռուստամ Բադասյան
ОБЩЕСТВОԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք առաջնագիծ մեկնել, արդյո՞ք նախարարությունում ջոկատ կազմվելու է, ասաց, որ կան ՔԿՀ բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, ովքեր զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, զինվորագրվածներ ունեն նաև ԴԱՀԿ-ից:
Իր մեկնելու մասով Բադասյանն ասաց, որ դեռ նման պլաններ չունի. «Եթե անհրաժեշտություն լինի, ես պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով անհրաժեշտ կլինի, որևէ խնդիր չկա»:
Ինչ վերաբերում է իր տեղակալին, Բադասյանը հայտնեց, որ վերջինս ռազմաճակատ մեկնել է միայնակ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



