Թրամփի շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը կանգնեցնելու հայց է ներկայացրել դատարան
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բիլ Ստեպիենը: «Մենք այսօր Միչիգանի դատարան հայց ենք ներկայացրել, որպեսզի կանգնեցվի ձայների հաշվարկը, մինչև այն պահը, երբ գործընթացին նշանակալի հասանելիություն կլինի: Մենք նաև պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել»,- ասել է Ստեպիենը:
Միչիգան նահանգում ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



