«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վարդենիսի տարածքային կառույցը՝ ի դեմս համայնքային պատասխանատուների և երիտասարդների, լծվեցին հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին
ОБЩЕСТВО
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատերազմի առաջին իսկ օրերից թիրախավորվեց նաև Գեղարքունիքի մարզը՝ Վարդենիսն իր հարակից գյուղերով և այլ սահմանամերձ բնակավայրեր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վարդենիսի տարածքային կառույցը՝ ի դեմս համայնքային պատասխանատուների և երիտասարդների, լծվեցին հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին: Նրանք սեպտեմբերի 28-ից առաջնագծում են՝ իրենց մարտական ընկերների կողքին:
Մեր քաղաքական առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի մարտական կոչից հետո, տարածքային կառույցը, արդեն ավելի համալրված, կազմավորել է սեփական ջոկատը, և մեկնել է ռազմաճակատ:
Կցանկանայի նշել նաև այն ահռելի աշխատանքը, որը կատարում են Վարդենիսի ժողովուրդը և տարբեր կառույցներ, այսպես ասած, ձևավորելով ապահով թիկունք մեր զինվորականների համար: Շնորհակալ ենք ձեր անխոնջ աշխատանքի համար:
Աստված պահապան Հայոց բանակի քաջ մարտիկներին

1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



