Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ նվիրել 2016-ի ամանորին

ЛАЙФ

Ամանորին բոլորս անհանբեր սպասում ենք անակնկալի՝ տոնածառի տակ։ Եվ բոլորավին էլ կարևոր չէ, որ ձեր ամուսինը աշխատող, գործարար մարդ է, ընկերուհին ղեկավարում է իր սեփական ընկերությունը, իսկ մայրիկի կյանքի փորձը հերիք կանի մի երեք հոգու համար էլ․ մենք բոլորս պահի տակ դառնում ենք երջանիկ երեխաներ, երբ ստանում ենք ամանորյա նվեր:

Նվերներ տղամարդկանց համար

Եկեք սկսենք ամենատարածվածից, ի՞նչ նվիրել ամուսնուն 2016-ի նորամուտին։

Կարելի է գնել տարածված նվերներ, օրինակ՝ դրամապանակ, նոթատետր, բաժակ, օծանելիք, գոտի, փողկապներ, էլեկտրոնային գիրք: Կարելի է նվեր պատրաստել՝ ըստ նրա սիրած զբաղմունքի, օրինակ, եթե նա սիրում է ձկնորսություն, ապա կարելի է գնել դրա համար պիտանի պարագաներ, եթե սիրում է համակարգիչ, ապա դրա հետ կապված սարքեր: Կարելի է նաև պատրաստել ռոմանտիկ նվերներ, օրինակ, այցելություն ՍՊԱ կենտրոն երկուսի համար, պար և այլն: Հնարավոր նվերներից կարող է լինել համերգի տոմս, օդապարիկով թռիչք, էքստրեմալ վարելու դասընթաց և այլն:

Ֆինանսական խնդիրների պարագայում, դուք կարող եք նվերը ձեր ձեռքով պատրաստել, օրինակ՝ գործել շարֆ, խահարարական վարպետություն ցուցաբերել և պատրաստել համեղ ուտելիք:

600x580

Ի՞նչ նվիրել հայրիկին, սկեսրայրին

Տարիքով տղամարդիկ գնահատում են պրակտիկ նվերներ, և հարցը, թե ի՞նչ նվիրել հայրիկին ամանորին, ունի մեկ ճիշտ պատասխան՝ այն, ինչը կընդգծի նրա՝ տան գլխավորի կարգավիճակը:Եվ այսպես, դուք կարող եք նվիրել կոլլեկցիոն ալկոհոլային խմիչք, կոնյակի բաժակներ, բրենդային սվիտեր, շարֆ, գլխարկ, ոճային կրակայրիչ, բնական կաշվից աքսեսուարներ, դրամապանակ, գոտի, գրքեր։ Կարող եք նաև կատակ-նվերներ անել, օրինակ դիպլոմ՝ «Ամենալավ հայրիկին», «Օսկար»՝ ընտանիքի գլխավորի լավագույն դերի համար:

Ընդհանրապես, ամանորին տղամարդկանց համար նվեր ընտրելն այնքան էլ բարդ չէ, պետք է հիշել, որ նրանք սիրում են կամ պրակտիկ նվերներ, կամ այնպիսիք, որոնք կընդգծեն իրենց կարգավիճակը:

600x580

Հաջորդ գլխավոր հարցը․ ի՞նչ նվիրել մտերիմներին

Մայրիկին և հայրիկին նվեր տալուց պետք է հիշել, որ տարիքի հետ գալիս է բարոյական արժեքների ընկալում և նվեր անելուց պետք է նվեր-իր հասկացողությունից շեղվել: Ավելի ճիշտ կլինի, օրինակ, նվիրել ալբոմ այն լուսանկարներով, որոնք չկան նրանց ընտանեկան արխիվում, սիրված ֆիլմերի հավաքածու, սեղանի խաղեր, որոնք կհավաքեն ամբողջ ընտանիքը, համերգի կամ լավ ֆիլմի տոմս, ուղևորություն: Իհարկե, կարելի է նվիրել կենցաղային տեխնիկա կամ՝ տնային պարագաներ, բայց դա չի փոխարինի կենդանի զգացմունքները: Այդ իսկ պատճառով, կատարյալ տարբերակ կլինի ծնողներին նվիրել  նվեր-զգացմունք, այնուհետև՝ առանձին-առանձին ուրախացնել այլ անակնկալով: Օրինակ, մայրիկին այդպիսի նվեր անելու համար կարող եք զգուշորեն հետաքրքրվել, թե ի՞նչ կոսմետիկա է նրան անհրաժեշտ կամ ի՞նչ կենցաղային տեխնիկայի պակաս ունի: Պետք է լինել խորամանկ և այդպիսի հարցերը պարզել տոներից մեկ, երկու ամիս շուտ:

600x580

Ի՞նչ նվիրել քույրիկին

Եթե եղբոր համար կարելի է վերը նշված ամուսնու նվերներից մեկը անել, ապա քրոջ պարագայում պետք է մտածել: Մենք առաջարկում ենք պրակտիկ բաներ, օրինակ զարդեր, կենցաղային տեխնիկա, տնային պարագաների, հագուստի, կոսմետիկայի խանութների քարտեր:

Տատիկներին և կեսուրներին կարող եք նվիրել խոհանոցային պարագաներ, սպասք, քսուքներ կնճիռների դեմ, լոգանքի պարագաներ, սրբիչներ, անկողնային պարագաներ, սփռոց:

Ընկերներուհինին կարող եք կենդանակերպի նշանով կախազարդ նվիրել, քաղցրավենիք, զարդեղեն, գիշերանոց, գեղեցկության սրահ այցելելու կտրոն:

600x580

Իսկ վերջում ներկայացնենք անցանկալի նվերների փոքր ցուցակ:

Դրանք են՝ հրեշտակների, կապիկների արձանիկներ, ժամացույց, դանակներ, օծանելիք, եթե 100% համոզված չեք, որ դուր կգա, փող, անորակ ապրանքներ:

Փորձեք հնարավորինս քիչ նվիրել անհամ, անպիտան և ոչ պրակտիկ բաներ, անիմաստ արձանիկներ: Մի խնայեք փող, ժամանակ և ուժ՝  ձեր մտերիմներին 2016թ-ի ամանորին հաճելի անակնկալ պարգևելու համար: Նաև մի մոռացեք, որ ամենամեծ նվերը ձեր ուշադրությունն է, հոգատարությունը և սերը:

LADYNEWS.am

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»