Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի և ՀՀ տարածքում հրդեհել է ավելի քան 2000 հա անտառածածկ տարածք. նախարարություն

ОБЩЕСТВО

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է, ինչի համատեքստում Շրջակա միջավայր նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։

Այսպես՝ պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։

Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։

- Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։

- Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հրդեհվել է նաև 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։

Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետևանքով  «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամից 3 տարածքներ՝ 5 հա, 20հա և 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռևս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։ Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։ Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ և տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 25 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ:

ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами