Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Վաղ­վա խա­ղա­ղու­թյու­նը պայ­մա­նա­վո­րում եմ պա­տե­րազ­մը հա­կա­ռա­կոր­դի տա­րած­քում շա­րու­նա­կե­լով». Ար­ման Նա­վա­սար­դյան. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

21-րդ դարում աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը մեծապես պայմանավորված է ոչ այնքան պաշտոնական քաղաքական քայլերով, ինչքան չերևացող քայլերով, որն այլ կերպ կոչվում է փափուկ ուժի դիվանագիտություն: Այս պարադիգման համոզիչ կերպով ապացուցվեց Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական զավթողական պատերազմի ընթացքում, երբ համայն հայությունը փաստեց, թե ինչ ահռելի քաղաքական ներուժ է թաքնված սփյուռքում, որը կարծես լրացուցիչ խթան հանդիսացավ հայկականության ողջ կարողության ցուցադրման «շքերթում»: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ նման համախմբումը մեր ազգային ամենակարևոր հատկություններից է: Իսկ այն ազգը, որը նման հատկություն ունի, երբեք չի պարտվի: Արցախյան գոյապայքարի հետագա ընթացքի ու հնարավոր սցենարների մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը հայտնի դիվանագետ Արման Նավասարդյանի հետ: - 

Պարո՛ն Նավասարդյան, այս օրերին Արցախում թեժ մարտեր են ընթանում, որը, կարծես, միջազգային հանրությունը չի նկատում կամ չնկատելու է տալիս: Սա ստանդարտ մոտեցո՞ւմ է, թե՞ աշխարհաքաղաքական շահերն են ստիպում լռել:

-Արդի աշխարհը տուրբուլենտային-ճգնաժամային ժամանակներ է ապրում, որի ընթացքում պետությունները կա՛մ կորցնում են, կա՛մ շահում։ Այդ իրավիճակում, որին ավելանում է նաև մեր պատերազմը, իմ կարծիքով, Հայաստանը դարձնելու է աշխարհաքաղաքական ներկա իրադարձությունների մասնակից-ֆիգուրանտ, և որից մենք դուրս ենք գալու որակապես փոփոխված և հզորացած։

- Աշխարհում հարյուրից ավելի սառեցված հակամարտություններ կան: Ինչո՞ւ Արցախը:

- Աշխարհաքաղաքական առումով Արցախը պարզապես ձգանի դեր կատարեց, իսկ սանձազերծված պատերազմը վաղուց էր պատրաստվել: Խնդիրն այն է, որ այս պատերազմը միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ։ Այն հարկ է դիտարկել Թուրքիայի կործանարար քաղաքական խորքային ծրագրերի շրջանակներում: Խոսքը Էրդողանի պանթյուրքիստական քաղաքականության մասին է: Նպատակը՝ հայաթափել Արցախը, ապա կտրել Զանգեզուրը Հայաստանից և Նախիջևանի հետ միասին միացնել մուսուլմանական աշխարհին: Քարտեզի այս փոքր կտորը պարզապես սեպի նման խրված է Թուրքիայի կոկորդին և խանգարում է իրականացնել նեոօսմանիզմի խելացնոր պլանները։ Ընդ որում, Էրդողանը ձգտում է Օսմանյան Կայսրությունը վերակենդանացնել մի քանի ուղղություններով։ Եվրոպայում ձախողվելով՝ նա փորձում է զավթել Սիրիան, Լիբիան, Միջերկրական ծովի հարավային ավազանը։ Հիմա նորընծա սուլթանն անցել է Կովկասին և Միջին Ասիային, մինչև Չինաստանի սահմանները։ Մենք գործ ունենք XXI դարի Ադոլֆ Հիտլերի հետ, որին շատերը համարում են կապը կտրած կատաղած շուն, որին ժամանակն է դնչկալ հագցնել։

- Տեսակետ կա, որ Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած, որը նույնիսկ կարող է դառնալ երկրի մասնատման պատճառ: Խոսքը նաև Ադրբեջանի հնարավոր մասնատման մասին է: Նման հեռանկարը հնարավոր համարո՞ւմ եք:

- Այո: Ադրբեջանից բացի, փլուզման վտանգը կախված է նաև Թուրքիայի գլխին: Դա իրատեսական է, քանի որ այս խելահեղ քաղաքականությունը երկար շարունակվել չի կարող։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման ավանտյուրաները ավարտվում են այն սանձազերծած պետությունների փլուզումով:

- Ստացվում է՝ ռուս-թուրքական հակամարտության օջախը տեղափոխվեց Հարավային Կովկաս՝ ընդհուպ մոտենալով Ռուսաստանին: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն, այնուամենայնիվ, երկա՞ր կհանդուրժի Թուրքիայի այս խաղը:

- Ռուսաստանը կանգնած է բազմաշերտ խնդիրների լուծման առաջ։ Հիշու՞մ եք, երբ հինգ տարի առաջ Պուտինը ռազմական գործողությունների անցավ Սիրիայում, նրա խնդիրներից մեկը՝ շատ կարևորը, իսլամական ահաբեկիչների՝ Ռուսաստան ներթափանցումն արգելափակելու հրամայականն էր։ Այսօր Էրդողանի «թեթև ձեռքով» մարդասպանների հորդաները նրա սահմանների մոտ են՝ Արցախում։ Մազաչափ անգամ չպետք է կասկածել, որ ահաբեկիչների հաջորդ քայլերը լինելու են Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի հարավային շրջանները, Միջին Ասիան ասպատակելու ջանքերը։ Հաջորդ փորձությունը Մոսկվայի համար Էրդողանի՝ Հարավային Կովկասում հայտնվելն է, ուր նա արդեն Ադրբեջանին դարձրել է իր նահանգը, հետո հերթը հասնելու է Վրաստանին, վտանգված է Իրանը և այսպես շարունակ։ Մի խոսքով, ռուս-թուրքական երկուհարյուրամյա պայքարը Կովկասի համար այսօրվա Անկարան փորձում է լուծել իր օգտին։ Եթե Ռուսաստանը կորցրեց Կովկասը, կկորցնի իր ողջ հարավային ֆլանգը և կդադարի կայսրություն լինելուց։ Այստեղ է, որ Հայաստանի և նրա շահերը սերտորեն համընկնում են։

- Ստացվում է, որ այս մեծ խաղում Արցախի հաղթանակը կարող է կանգնեցնել «Մեծ Թուրան» ծրագրի մեկնարկը և օգնել տարածաշրջանում բազմաթիվ հարցեր լուծել:

- Անշուշտ։ Արցախում մեր պարտությունը կարող է բացել պանդորայի արկղը ողջ տարածաշրջանում և դրանից անդին։ Ուստի, մենք ֆիզիկական և բարոյական ուժ պետք է գտնենք մեր մեջ ոչ միայն եղածը պահելու, այլև ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու համար: Եթե մենք հարվածենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, Եվլախի երկաթուղային հանգույցին, Մռավի լեռնանցքը կտրելով՝ դուրս գանք Ռուսաստանի սահման՝ անցնելով ընդամենը 127 կմ, ապա շատ հարցեր կլուծվեն, և Ադրբեջանի փլուզման հարցը կդառնա իրատեսական: Վաղվա խաղաղությունը ես պայմանավորում եմ պատերազմը հակառակորդի տարածքում շարունակելով: Սա իմ խորին համոզմունքն է, և ոչ միայն իմ։

- Պատերազմը հակառակորդի տարածք տեղափոխելը բավական լուրջ սցենար է: Արդյո՞ք Հայաստանը կգնա այդ ճանապարհով:

- Մենք այլընտրանք չունենք։ Թշնամին ծրագրավորում է նախ՝ հայաթափել Արցախը, հետո, ընդհանրապես, վերացնել երկու հայկական պետությունները։ Բայց սա 1915 թվական չէ, և մենք ի զորու ենք ջախջախել ագրեսորին, կոտրել նրա ողնաշարը և պարտադրել խաղաղություն՝ թելադրելով մեր պայմանները։ 1994-ին մենք պատերազմից դուրս եկանք հաղթող, սակայն շահեցին ազերիները: Չկրկնե՛նք նույն սխալը։ Սերունդները դա մեզ չեն ների։

Արմինե Գրիգորյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян