ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի նաև հանրապետական կոնգրեսական Գրեմը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Լինդսի Գրեմը Հարավային Կարոլինայից հայտարարել է, որ միանում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարին:
«Լենտա» - ի փոխանցմամբ` 59-ամյա սենատորը իր որոշման մասին հայտնել է իր նահանգում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2016-ի աշնանը: Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել էին նաև Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սենատորներ Թեդ Քրուզն ու Ռենդ Փոլը, Hewlett-Packard -ի գլխավոր տնօրեն Կառլի Ֆիորինան, ինչպես նաև՝ նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը:
Ժողովրդավարական կուսակցության կողմից իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի 42-րդ նախագահի կինը` նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, անկուսակցական սենատոր Բերնի Սանդերսսը:
Ըստ օրենքի` ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման չի կարող երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում:



