Նիկոլ, չփորձե՛ս մեղքը բանակի վրա գցել, դու թուրքին հանձնեցիր Հայաստանը, հասկանո՞ւմ ես, էս ի՞նչ արեցիր․ Անահիտ Բախշյան
БЛОГԿրթության փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև ստորագրված փաստաթղթին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլ, չփորձե՛ս մեղքը բանակի վրա գցել, չփորձե՛ս, խելացի մարդկանց չէիր լսում, իսկ ես, հիմարս, քեզ հավատում էի, դու ո՞նց ստորագրեցիր այդ անպատիվ թուղթը, ինչո՞ւ դրանից առաջ լայվ չմտար, չասեցիր, թե ինչ է կատարվում քո շուրջը, ո՞նց առանց խորհրդարանի որոշման, առանց նախագահին տեղեկացնելու ստորագրեցիր, ո՞վ էր տվել քեզ այդ իրավունքը, դու թուրքին հանձնեցիր Հայաստանը, հասկանո՞ւմ ես, էս ի՞նչ արեցիր․․․»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



