Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ ինքնաթիռները
ОБЩЕСТВОՈւլյանովսկից Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ Իլ-76 ինքնաթիռները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներեքերորդ և տասնչորսերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցները և զրահափոխադրիչները»,- նշվում է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



