Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մենք Արցախին Սարդարապատ ենք պարտք

ОБЩЕСТВО

Ողջ աշխարհի հայերը եւ բարեկամ ժողովուրդների զավակներն այսօր Արցախի ժողովրդի կողքին են
Հայ ժողովրդի նոր պատմության հաղթական ճակատամարտերից մեկում՝ Սարդարապատում մեկտեղվել էր հայ ժողովրդի ողջ ներուժը: Մարտի դաշտում էին բոլոր խավերի ներկայացուցիչները: Քաղաքական ուժերը մի կողմ էին դրել իրենց գաղափարական տարաձայնությունները եւ համախմբվել մեկ՝ դարավոր ոսոխին հաղթելու նպատակի շուրջ: Հայերի կողքին էին բարեկամ ռուս եւ եզդի ժողովուրդների ներկայացուցիչները:
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայ ժողովուրդը համախմբվել էր եղեռնի պատասխանը տալու, եւ հենց անմեղ զոհերի արյան կանչն էլ ճակատամարտի ելքի գրավականը դարձավ: Սարդարապատում մեր ժողովուրդն իր բարեկամների հետ ցույց տվեց սխրանքի եւ ռազմարվեստի անկրկնելի ու փայլուն դրվագներ: Սարդարապատի ճակատամարտում իրենց հերոսաբար դրսեւորեցին Հայաստանի գրեթե բոլոր գավառները ներկայացնող ջոկատները, սպաները եւ զինվորները: Ռազմի դաշտում էին Վանի, Իգդիրի, Զեյթունի, Խնուսի, Երզնկայի եւ այլ տարածաշրջանների գնդերն ու գումարտակները:
Սարդարապատում առանձնակի էին Ղարաբաղը ներկայացնող հրամանատարների եւ զորամիավորումների սխրանքները: Հերոսամարտի ընդհանուր հրամանատարությունը զինվորական բարձր հմտությամբ իրականացրեց Դանիել բեկ Փիրումյանը: Հայ ռազմական գործիչը Արցախի Խաչեն Գավառի՝ ներկայիս Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղից էր: Ունենալով ռազմական կրթություն՝ նա իր փառահեղ մարտական ուղին անցել էր Թուրքիայի դեմ պատերազմներում: Առաջին համաշխարհային պատերազմում գնդապետ Փիրումյանը ղեկավարում էր ռուսական զորամիավորումը: Նա իր ռազմական հաղթանակների ուղին պատվով շարունակեց եւ իր հանգրվանին հասցրեց Սարդարապատի ճակատամարտում: Հմուտ ռազմիկը ճակատամարտի վճռական պահին ընդհանուր հրամանատարությունը թողնելով Ալեքսանդր Շնեուրիին, ռազմաճակատի կենտրոնական հատվածում անձամբ նետվում է մարտի եւ հմուտ գործողություններով թշնամուն ստիպում նահանջել:
Դանիել բեկ Փիրումյանի հորեղբոր որդին՝ հայ նշանավոր մեկ այլ ռազմական գործիչ Պողոս բեկ Փիրումյանը, Սարդարապատի ճակատամարտում ղեկավարում էր Ղարաբաղի մահապարտների գունդը: Այն իր անունը ստացել էր ռազմի դաշտում կերտած փայլուն հաղթանակների շնորհիվ: Սարդարապատի ճակատամարտի կարեւորագույ փուլերում այս գնդի գործողությունները շրջադարձային եղան: Դասակի հրամանատարի կարգավիճակում Սարդարապատում կռվում էր նաեւ Ղարաբաղի մեկ այլ զորավար, ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
Սարդարապատի ճակատամարտի վճռական փուլում մարտի դաշտ մտած Ղարաբաղի հեծելազորի գործողությունները վերջնականապես կոտրեցին թուրքերի դիմադրությունը եւ վերջինիս ստիպեցին փախուստի դիմել: Մինչեւ մայիսի 29-ը տեղի ունեցող հայկական բանակի հետեւողական ջախջախիչ հարվածները թուրքերին եւ ընդհանուր զարգացումները տարան տրամաբանական հանգրվանին՝ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակմանը:
Այսօր էլ Արցախում միավորվել են հայության ողջ ներուժը եւ բարեկամ ժողովուրդների զավակները: Արցախի հերոսական ժողովուրդը պայքարում է իր անկախության եւ կյանքի իրավունքի համար: Այստեղ մերօրյա Սարդարապատն է, կրկին որոշվում է Հայոց պետականության ճակատագիրը: Պատերազմի ամեն օրը մեր մարտիկները նոր հերոսապատումներ են կերտում: Այսօր էլ ժամանակի փայլուն մարտավարական գործողություններն են մշակվում ու իրականացվում՝ ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ահաբեկչական ուժերին հասցնելով կործանիչ հարվածներ:
Թշնամին որեւէ կերպ չի համակերպվում Արցախի պետականության գոյության հետ: Ինչպես իր հազարամյակների ողջ պատմության ընթացքում, այնպես էլ այսօր մեր ժողովուրդն իր հարատեւությունը թշնամուն պարտադրում է վերջինիս սանձազերծած պատերազմի միջոցով: Այսօր ողջ աշխարհից Արցախ հասած հայորդիները եւ բարեկամ ժողովուրդների ռազմիկները հմուտ հրամանատարության ներքո, արցախցիների հետ միասին, հերոսական մարտեր են վարում ու հաղթանակներ կերտում:
Թշնամու պարտադրած այս պատերազմում մենք Արցախին պետք է վերադարձնենք մեր պարտքը՝ նոր Սարդարապատ նվիրելով նրա հերոսական ժողովրդին: Այլընտրանք չկա, սա է մեր հարատեւության գրավականը, սա է յուրաքանչյուր հայի սուրբ պարտքը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами