Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այսօր 21-րդ դարի հայի Սարդարապատն է

ОБЩЕСТВО

Մենք այդ ճակատամարտը նույնպես պետք է հաղթենք

Յուրաքանչյուր սերունդ պետք է հաղթի ի՛ր ճակատամարտը։ Միայն դրանից հետո իրավունք կունենա ստանձնելու նախնիների ժառանգությունը եւ փոխանցելու այն ապագա սերունդներին։ Այսօր մեր հերթն է։ Դժվար ժամանակներ են մեզ համար, սակայն եթե հարցնեն՝ ո՞րն է հայերիս հարատեւության գաղտնիքը, միանշանակ կասեմ՝ հաճախ ենք ծնկել, սայթաքել, պարտվել մեր միամտության, անհոգության կամ մեծամտության պատճառով, սակայն ամեն անգամ կարողացել ենք ոտքի կանգնել։ Իսկ ոտքի ենք կանգնել մեր արարող էության շնորհիվ, արդարության հանդեպ անվերապահ հավատի շնորհիվ։ Այսօր, երբ զգում ենք թշնամու թունավոր շունչը, պետք է առավել քան երբեք համախմբված լինենք եւ հավատանք սեփական ուժերին։ Կարսի անառիկ ամրոցն ընկավ, որովհետեւ զինվորը չհավատաց իր հաղթանակին, թեպետ ուներ բավարար զենք, զինամթերք։ Այսօր չպետք է թույլ տանք, որ պատմության անիվը հետ պտտվի եւ կոտրվի նույն ակոսի մեջ։
Պարույր Սեւակն ասում է.
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:


Խ՞ենթ է, արդյոք, հայը, այո՛, խենթ եւ ծուռ։ Եվ իր ծռությամբ մարտահրավեր է նետում անհոգի եւ անտարբեր աշխարհին։ Մարդկության խիղճն է հայը։ Բանալին դեպի արդարություն։
Ինչպես մարդու օրգանիզմն է մեկ ամբողջություն եւ առողջ է միայն բոլոր մասերի ներդաշնակ աշխատանքի շնորհիվ, այնպես էլ՝ պետությունն ու ազգը կարող են ուժեղ լինել միայն ներդաշնակ, փոխհամաձայնեցված գործակցության շնորհիվ։ Վերջապես պետք է դառնանք ազգ եւ չմնանք Հայոց աշխարհում ապրող ժողովված մարդկանց խումբ։ Այստեղ 1.5 ամիս պայքար էր ընթանում ոչ միայն ազգերի եւ պետությունների, այլեւ քաղաքակրթությունների միջեւ։ Գոյություն ունեցող հակամարդկային համակարգն առաջին հայացքից կուլ տվեց մեզ, բայց կան գործընթացներ, որոնք տեղի են ունենում խորքային հարթություններում. հետեւաբար, այն պետք է ոչնչանա, եւ հաստատվի տիեզերական արդար համակարգ, որի պատասխանատուն եւ պահապանը կլինի Հայկ Նահապետի սերունդը։
Մեր ներկան միայն մեկ ակնթարթ է տիեզերական անսահմանության մեջ. պետք է պատվով եւ արժանապատվությամբ ապրենք մեր տիեզերական ակնթարթը։ Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է. «Հարյուր տարի հետո մեզանից ոչ ոք չի ապրելու: Մեր ուրախությունները, երջանկության զգացողությունները տարրալուծվելու են տիեզերքի անսահմանության մեջ, չքանալու են, ու դրանցից ոչ մի հետք չի մնալու: Մեր վշտերի, զրկանքների, ցավերի, կորուստների զգացողությունները տարրալուծվելու են տիեզերքի անսահմանության մեջ, չքանալու են ու դրանցից ոչ մի հետք չի մնալու:
Հարյուր տարի հետո, երբ մեզանից այլեւս ոչ ոք չի ապրելու, մեր բոլորի ապրած այս կյանքից մնալու են Հայրենիքն ու Ազգը, եւ դրանց որակից են սերունդները կարծիք կազմելու մեր ու մեր ապրած կյանքի մասին:
Փորձեք 100 տարվա հեռվից, մեր սերունդների աչքերով նայել այսօրվա ձեր կյանքին»:
Երբ հետադարձ հայացք ենք նետում մեզնից հարյուր տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձություններին, տեսնում ենք, որ ունեցել ենք հայի ամենաբարձր որակն ունեցող անհատներ, որոնք պատմություն են կերտել։ Այդպիսին է շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի սխրանքը, ով 102 տարի առաջ մայիսի 25-ին իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին։ Նա ընդամենը 24 տարեկան էր։ «Եթե չլիներ նրա հերոսությունը, գուցե թե մենք այսօր պետություն չունենայինք»,- այսպիսի գնահատական է տալիս Ա. Պեպանյանը Գուրգեն Տեր-Մովսիսյանցի արարքին:
1918 թվականն էր: Թուրքական բանակը, չհանդիպելով որեւէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում: Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:
Այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում Գուրգեն Տեր-Մովսիսյանցը եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:
Այս խոսքերն ասելով, կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը եւ իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:
Շտաբս-կապիտան Պետրոսյանցն այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է. «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի՝ շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, եւ մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:
Ղարաքիլիսա են մեկնում նաեւ Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաեւ Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Կապիտան Մովսիսյանցը զոհվում է մայիսի 25-ին մարտում:
Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է. «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար: Փամփուշտը խոցել էր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝ «Չթողնեք ինձ այստեղ եւ վրեժս լուծեք»:
Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները եւ վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով. -«Չկա հրամանատարը, էլ ինչո՞ւ ենք ապրում մենք»:
Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում եւ աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:
Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը եւ վրեժ են լուծում թուրքերից:
Ղարաքիլիսայի ճակատամարտը տեւում է 4 օր՝ մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է, եւ նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երեւանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարտը ու փրկել երկիրը: «Ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի սխրանքը»,- շեշտում է Արծրուն Պեպանյանը:
Մեր կողմից միայն կավելացնենք. «Հայկը միշտ հաղթում է Բելին»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами