Արցախում հանձնած տարածքներում մարդիկ այրում են իրենց տները որ թուրքը չգա ու իրենց թոնիրներում հաց չթխի. Զոհրաբյան
ОБЩЕСТВОԱյսօր Մատենադարանից մեկնարկող երթից առաջ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի վախենում ձերբակալվելուց՝ նշելով, որ դա ոչինչ է այն մայրերի ցավի մոտ, ովքեր որդիներ են կորցրել. «Ձեր հանձնած տարածքներում մարդիկ իրենց տները վառում են, որ թուրքի փայ չդառնա: Հայրն իր ձեռքով սարքած տունը կրակի է տալիս, որ թուրք չգա իր թոնրի մեջ հաց չթխի»:
«Խաչերը հանում են եկեղեցիներից, դիմում են Կարմիր խաչին իրենց հարազատների շիրիմների հարցով: Այսքանից հետո կառչում եք պաշտոնից»,-ասաց նա:
Զոհրաբյանը հայտարարեց, որ կան գործարարներ, ովքեր ֆինանսավորում են սոցցացներում խուլիգանություններ անելը. «Տականքներ, դա ձեզ չի ներվելու»:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



