Նիդերլանդների խորհդարանը պահանջում է հետաքննել Արցախում պատերազմական հանցագործությունների դեպքերը
МЕЖДУНАРОДНОЕՆիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ըստ որի, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում նախորդ երկու շաբաթներին պատերազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, կոչ է անում երկրի կառավարությանը ՄԱԿ-ի կամ ԵՄ միջոցով հետաքննել, թե ով է կիրառել կլաստերային զինատեսակներ, օտարերկրացի կռվողներ և ֆոսֆոր:
Խորհրդարանը կառավարությունից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում, հետաքննության հիման վրա, տեղեկացնել խորհրդարանին, թե ով է խախտել պատերազմական օրենքները, և խախտողներն ինչպես պետք է պատասխանատվություն կրեն դրա համար: Խորհդարանը կառավարությանը խնդրում է դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ հետաքննողներ ուղարկելու և պարզելու արդյոք արգելված քիմիական զենք կիրառվել է պատերազմի ժամանակ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



