«Եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի».Գ.Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
ПОЛИТИКАՄի քանի ժամ ՀՔԾ-ում գտնվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ: Մինչև ներս մտնելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցին, թե ինչու՞ են իրեն նորից ԱԱԾ հրավիրել՝ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ծառուկյանից շատ են վախենում, ամաչում են, աչքերիս չեն նայում, դրա համար չեն թողնում անվտանգությունից տուն գնամ: Ես ամաչում եմ, որ ունենք այսպիսի վարչապետ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ ցանկացած մարդ անօրինականության համար պատասխան է տալու, և այս իրավիճակը երկար չի տևելու: ԲՀԿ նախագահը հայտարարել է նաև, որ եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, ապա այս վիճակը չէր լինի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



