Դադիվանքի մոտ կտեղադրվի ռուս խաղաղապահների դիտակետ, որը կհսկի տաճարը. Kostnews
ОБЩЕСТВОKostnews տելեգրամի ալիքն Արցախից ռուս խաղաղապահների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Ռուս խաղաղապահները՝ Դադիվանքի մոտ: Այստեղ տեղադրվելու է դիտակետ, որը կհսկի տաճարը»:
Նշենք, որ ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



