Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են սկսում Սև ծովում՝ ազդակ ուղարկելով Թուրքիայի ռազմական մանևրերին

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսաստանը և Եգիպտոսը պատրաստվում են Սև ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել. սա այս տարածաշրջանում լինելու է երկու երկրների նավատորմերի առաջին համատեղ զորավարժությունը, որը «Բարեկամության կամուրջ-2020» անունն է ստացել, գրում է Независимая газета-ն: 

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժություներն անցակցվելու են երկու երկրի՝ «անվտանգության ու կայունության» շահերից ելնելով: Նշվում է նաև, որ Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ Սև ծովում եգիպտական ռազմանավերը չեն կարող 21 օրից երկար մնալ և նրանց գործողությունները սահմանափակ բնույթ են ունենալու:

Զորավարժությունների ընթացքում երկու երկրի ռազմածովային ուժերը ոչ այնքան Սև, որքան Միջերկրական ծովում ծովային անվտանգության ապահովման հետ կապված առաջադրանքներ են մշակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ հաշվի է առնվելու Լիբիայում տիրող իրավիճակը: 2019 թվականի նոյեմբերին Տրիպոլիում Անկարայի և լիբիական Ազգային փրկության կառավարության միջև անվտանգության և փոխադրման մասին հուշագրում շոշափվել են Եգիպտոսի և Արևելյան Միջերկրական ծովի այլ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:

Համարվում է, որ Եգիպտոսն ու արաբական այլ երկրներ, ինչպես նաև Ռուսաստանն աջակցում են Խալիֆա Հաֆթարին, որը ղեկավարում է Լիբիական ազգային բանակը, որն էլ առճակատման մեջ է Լիբիայի Ազգային փրկության կառավարության հետ: Լիբիայում դե ֆակտո երկիշխանության ռեժիմ է գործում, իսկ հակամարտող ուժերը քաղաքացիական պատերազմի մեջ են նրանց դեմ: 2020 թվականի հոկտեմբերին կնքված զինադադարը շատ փխրուն է, ուստի՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի կարելի բացառել: 

Առկա տեղեկությունների համաձայն՝  Եգիպտոսի ռազմածովային խմբավորումները կիրակի առանց որևէ խոչընդոտի անցել են Թուրքիայի կողմից վերահսկվող Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով և ուղևորվել են դեպի Նովորոսիյսկ: Նավերը նոյեմբրի 17-24-ն անցկացվելիք զորավարժությունների իրականացման վայր են ժամանելու երկուշաբթի:

Գաղտնիք չէ, որ գարնանը և ամռանը Թուրքիան ծովային ճանապարհով ոչ միայն ռազմամթերքի, այլև Սիրիայից վարձկանների տեսքով օգնություն է ուղարկել Ազգային փրկության կառավարությանը: Մի շարք շահագրգիռ երկրների կողմից նման աջակցության ծովային արգելափակումը բավականաչափ արդյունավետ չեղավ, որից հետո 2020-ի հունիսին այս անգամ Եգիպտոսի իշխանությունները որոշեցին ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի ազգային բանակին. (կոնկրետ ինչ եղանակով՝ հայտնի չէ) սրանից հետո լիբիական հակամարտությանը Կահիերին ներգրավելու հարցը դեռևս շարունակում բաց մնալ:

Ըստ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովի՝ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի իշխանության գալուց հետո վերջին 5-6 տարվա ընթացքում Եգիպտոսը զգալիորեն ամրապնդել է իր ռազմական, այդ թվում ռազմածովային ներուժը՝ ձեռք բերելով գերմանական և ֆրանսիական ժամանակակից նավեր, ռուսական ինքնաթիռներ, զինտեխնիկա: 

Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Թարեկ Ֆահմիի խոսքով՝ Ռուսաստանի և Եգիպտոսի համատեղ ռազմածովային զորավարժությունների մեկնարկը «խոսուն ազդանշան է գաղութային հավակնություններ ունեցող Թուրքիայի համար: Այն կարող է ծառայել որպես Մոսկվայից ուղարկված ազդակ առ այն, որ ռուսական կողմը թուրքերին թույլ չի տա «Կրեմլի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող շրջաններ ներխուժել»: Ֆահմիի խոսքով՝ «զորավարժությունները կանխարգելիչ ազդանշան են ուղարկում Թուրքիային կամ Եգիպտոսի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած այլ երկրի զսպման համար: Բացի այդ զորավարժությունները պետք է նաև հիշեցնեն, որ եգիպտական բանակը 19-րդ դարում կանգնած է եղել Ստամբուլի շեմին, ուստի անհրաժեշտության դեպքում այն պատրաստ է կրկին այդ ուղղով առաջ շարժվել:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха