Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես նախապատրաստել և վարել պատերազմ. hասցնել երկիրն ու ժողովրդին ծայրահեղ կրիտիկական իրավիճակի և հարկադրված ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ

БЛОГ

Past.am

ԻՆՉՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՎ ՎԱՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ,

ըստ Կարլ ֆոն Կլաուզևիցի արտահաստիքային մտորումների` մասնակցությամբ Ալբիոնի հատուկ ծառայությունների

«Պատերազմի մաս(ով)ին»

Նախ պետք է փլուզել տարածաշրջանային անվտանգային համակարգը: Դրա համար անհրաժեշտ է`
1. Հմտորեն փչացնել բոլոր հարաբերությունները միակ ռազմավարական դաշնակցի հետ, ով տարաշրջանային անվտանգային համակարգի առանցքային դերակատարն է.
a. Պատեհ-անպատեհ առիթներով դուխով, գավառական ու հանդուգն պահվածքով դաշնակցի պոռտը տեղը դնել` հատկապես նոր իրողություններին հարմարվելու մասով,
b. Առանց քարտեզին նայելու մուննաթ գալ դաշնակցային հարաբերությունների ոչ այնքան հավասար և ոչ այնքան «դաշնակցային» վիճակի համար,
c. Համատեղ քաղաքական և ռազմական կառույցներում սեփական ներկայացուցչի գործոնի օգտագործմամբ, անձնական վրեժխնդրությունը պետության քաղաքական օրակարգ դարձնելով` սարքել միջազգային սկանդալ,
d. Հրապարակավ, աշխարհով մեկ վարկաբեկել դաշնակցի` գեոքաղաքական նպատակներով ստեղծած կառույցի (կառույցների) միջազգային հեղինակությունը,
e. Երկրով մեկ ամիսներ ու տարիներ շարունակ ապահովել դաշնակցին փնովելու, վարկաբեկելու տեղեկատվական արշավ, սերմանել դաշնակցի հանդեպ հասարակական ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ, իրականացնել դաշնակցի «սևացմանն» ու հեղինակազրկմանն ուղղված` ուղղորդված քարոզ և պրոպագանդա
f. Ուշադիր լինել, որ դաշնակցի հատուկ ծառայությունները այս ամենը ենթարկեն մանրամասն մոնիթորինգի, հավաքագրեն ողջ ինֆորմացիան ու տեղը-տեղին զեկուցեն իրենց ղեկավարությանը,
g. Արժանանալ այս ամենի համար դաշնակցի հակառակորդ երկրների դրվատանքին:
2. Ռազմական և ռազմաքաղաքական ոլորտում`
a. Միակողմանի սառեցնել համատեղ հետախուզական (!), ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաստրատեգիական և տեղեկատվական համագործակցության տարբեր ձևաչափերում առանձին աշխատանքները,
b. Խզել ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցության մի շարք անձնական և գործնական կապերը,
c. Պաշտոններից ազատել դաշնակցի բարձրագույն ռազմական ղեկավարության հետ որևէ կապեր և առնչություն ունեցող բարձրագույն սպայական անձնակազմի անդամների մեծ մասին` նախորդ կետի կապակցությամբ,
3. Անձնական վրեժխնդրությունը ավելի քան երկու տարի դարձնել պետության քաղաքական օրակարգ:
4. Պատեհապաշտության և ամբոխահաճության մշտական գերակայությամբ երկրի թիվ մեկ համազգային խնդրի առնչությամբ անել վտանգավոր, իմպուլսիվ, հաճախ` իրարամերժ հայտարարություններ, քայլեր և գործողություններ որոնցով սադրել թե հակառակորդներին, թե պոտենցիալ գործընկերներին` կոնկրետ հակըննդեմ գործողությունների և ծրագրերի կենսագործմանը:
5. Պետությունը հետևողականորեն և նպատակասլաց բերել լայնածավալ և կործանիչ պատերազմի:
6. Լինել այդ պատերազմին տոտալ անպատրաս. Մասնավորապես`
a. Չունենալ հակառակորդի սպառազինության, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մասին հետախուզական մանրամասն և հավաստի տվյալներ (քանակ, տեղաբաշխում, կառուցվածք և այլն) – պատճառը` տես վերևում,
b. Չունենալ հեռադիտակ` պատերազմից շաբաթներ առաջ հակառակորդի սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծաքանակ կուտակումների և տեղաշարժի մասին առաջնագծից` գոնե մոտավոր տվյալներ ստանալու համար,
c. Չունենալ տվյալներ հակառակորդի նորագույն տեխնիկայի և թռչող սարքերի վերաբերյալ (ձեռք բերման ժամկետներ, քանակ, երկիր, արտադրություն, տեղաբաշխում և այլն),
d. Չունենալ Գուգլ` գոնե իրազեկվելու և հասկանալու նորագույն թռչող սարքերի դեմ արդյունավետ պաշտպանության համակարգերը, տեխնիկական և պաշտպանիչ միջոցները, արդեն մի քանի հարյուր երիտասարդի կյանք խլած թռչող սարքերի դեմ պաշտպանիչ ցանցերը սկսել գործել մշակութային հաստատություններում` պատերազմի 15-րդ օրը.....
e. Չունենալ հակառակորդի հետ անմիջական ռազմաքաղաքական համագործակցության մեջ տասնամյակներ գտնվող, աշխարհի մասշտաբով ռազմական հսկայական ներուժ ունեցող պետության կողմից հնարավոր ռազմական և ռազմաքաղաքական իրական օժանդակության մասին (քանակի և որակի) գոնե պատկերացումներ և սցենարներ (մանրամասն տվյալներ ունենալն այս պարագայում չի էլ քննարկվում, թեև բավականին հնարավոր է),
f. Չպատկերացնել պատերազմի «հյուծող» փուլ մտնելու դեպքում մեր և հակառակորդի անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի առկա և պոտենցիալ (անխափան մատակարարումների պարագայում) քանակները, հնարավորությունները, տեղաբաշխումը և տեղաշարժը (տեղափոխումը),
g. Չիմանալ ոչինչ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների, կոմունիկացիոն հանգույցների, ճանապարհների, օդային տարածքների, շրջափակումների մասին, չկանխատեսել պատերազմի երկարաձգման դեպքում հարևան երկրների, հնարավոր դաշնակիցների և հակառակորդների հնարավոր վարքագիծը և գործողությունները:
7. Պատերազմի ընթացքում`
a. Պատերազմի առաջին իսկ օրը հայտարարել ռազմական դրություն, համընդհանուր մոբիլիզացիա, սակայն, տարօրինակ մտադրությամբ, չիրականացնել այն,
b. Արդյունքում չունենալ պատերազմի «հյուծող փուլի» գործողության պարագայում բավարար թվով անձնակազմ` իրականացնելու զորքերի անհրաժեշտ տեղաբաշխում, արդյունավետ պաշտպանություն, մշտական հերթափոխ առաջնագծում (!), անհրաժեշտության դեպքում հակահարձակման պլաններ,
c. Պոտենցիալ դավաճան ջոկատները նպատակային ձևով ուղարկել ստրատեգիական հենակետեր ու խորհրդանշական բնակավայրեր` պաշտպանության,
d. Պատերազմի ամբողջ ընթացքում իբրև գերագույն հրամանատար` ԶՈՒ Գլխավոր շտաբում քարտեզների վրա կքելու և անքուն գիշերներ անցկացնելու, ռազմաճակատի հետ մշտական կապի մեջ լինելու, օպերատիվ-տակտիկական իրավիճակը անդադար վերահսկելու, իրավիճակից բխող քաղաքական և ռազմաքաղաքական որոշումներ կայացնելու փոխարեն անդադար հարցազրույցներ տալ միջազգային մամուլին,
e. Կոչով դիմել ժողովրդին` հին բուշլաթների շտապ մոբիլիզացիայի նպատակով, հայտնելով ռազմական սույն գաղտնիքը նաև հակառակորդին.....
f. Երկրում հայտարարել ռազմական դրություն, սակայն լռելայն և անգործությամբ ապահովել հասարակության համընդհանուր բառդակը, բոլորի կողմից ամբախ-զամբախ խոսելը, գրելը, գործելը...
g. Պետական կառավարման ամբողջ համակարգը բերել ռազմական դրության և «առաջին մարտական պատրաստականության» վիճակի միայն նախարարությունների սենյակներում գիշերային հերթապահության, հերթափոխի, ժամանակին սուրճ ընդունելու և գեոքաղաքական սուր քննարկումներ անելու խնդիրների կատարման նպատակով,
h. Անընդհատ կորցնել տարածքներ, սակայն անընդհատ պնդել, որ... հաղթում ենք (բժշկական մասնագիտական մոտեցման խնդիր),
8. Հասցնել երկիրն ու ժողովդին ծայրահեղ կրիտիկական իրավիճակի և հարկադրված ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ,
9. Կապիտուլյացիայից հետո մտնել բունկեր, բունկերից` եթեր ու «դուրս տալ», երկու օր չերևալ հասարակությանն ու ժողովրդին,
10. Հետո դուրս գալ ու ...ու շարունակել «դուրս տալ»:
Հ. Գ. Ենթակա է լրացման ու հավելման բազմաթիվ այլ` պետական գաղտնիք հանդիսացող և չհանդիսացող կետերով
Կարլ ֆոն Կլաուզևից

Սերոբ Անտինյանի Ֆեյսբուքյան էջից:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира