Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Կիպրոս
СПОРТԻնչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00)
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանցում:
Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում մեր հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն: Խմբում առաջին տեղը գրավելու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: