Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարվել է զրոյի. Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան
БЛОГՍույն անմեղսունակի ջանքերով ոչ միայն մեր երկրում է նման աղետալի իրավիճակ ձևավորվել, այլև ռեգիոնալ մակարդակում բազմաթիվ խնդիրներն են առաջ եկել:
Հասկանու՞մ եք, Իրանը, ստիպված, կանգնեց Ադրբեջանի կողմը:
Փոխվել է ռուս-ադրբեջանական օրակարգը:
Թուրքիան կարողացավ մտնել ռեգիոն. ավելին՝ Երևանից շատ ոչ միանշանակ ազդակներ են գնացել Անկարա, մտահոգի՛չ ազդակներ:
Աբսուրդի աստիճանն այնքան է, որ մեր փոխարեն ՌԴ-ն է բանակցել այս համաձայնագրի մասով:
Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարվել է զրոյի:
Սա գնահատական չէ, ցավոք սա փաստ է, իրողություն:
Ի դեպ, շատ ռեալ է, որ ռեգիոնում անկայունության նոր գործընթացներ կսկսվեն ու մենք նորից կարող ենք հայտնվել դրանց կիզակետում, հետևաբար առավել քան կարևոր է, որ նշանակվելիք ԱԳՆ նախարարը մանկամիտ ու դատարկախոս չլինի, լինի կադրային դիվանագետ:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



