Նիդեռլանդները պատժամիջոցներ կկիրառի Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի դեմ
МЕЖДУНАРОДНОЕՆիդեռլանդների խորհրդարանը մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: «Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց անհատական պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ՝ կապված պատերազմական հանցագործությունների և Արցախի դեմ ոճրագործությունների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ Նիդեռլանդների խորհրդարանը նույնպես աջակցել է ԵՄ հայտարարությանը Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



