Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

733 մլն դրամ՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու համար

ОБЩЕСТВО

Past.am

news.am-ը գրում է.

«Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։ Արդյունքում հանրային պարսավանքի թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների մասին հանրությանն իրազեկող թիվ մեկ պատասխանատուն՝ ՊՆ ներկայացուցիչ (նախկին) Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ ինֆորմացիոն տիրույթում նույն գործելաոճը որդեգրել էր նաև Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Եթե պատերազմի առաջին օրերին ՊՈԱԿ–ը համակարգում և կամավորների միջոցով սոցիալական ցանցերում փորձում էր հակազդել ադրբեջանաթուրքական քարոզչությանը, ապա հոկտեմբերի սկզբից այն լծվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR–ին։ Մասնավորապես սոցիալական ցանցերում մեդիագրոհներ կազմակերպողներին հանձնարարվեց տարածել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու ելույթները, իսկ ՊՈԱԿ–ի կողմից ուղղորդվող տարբեր օգտատերերի միջոցով սկսեցին տեղեկություններ տարածել, թե «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» և նմանօրինակ կեղծ լուրեր՝ այդ կերպ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական պատկերը և մոլորության մեջ գցելով ամեն օր զինվորից լուր սպասող ծնողներին։ Պատերազմի ընթացքում ՊՈԱԿ–ի և նրա տնօրենի կատարած աշխատանքի վերլուծությանը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ փաստերով ներկայացնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել այս կառույցին և ինչի համար։

 ՀՀ կառավարությունը 2020թ. համար պետական բյուջեից 733 մլն 555 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ին։

 Պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև (խմբ. Ներկայումս Հանրային հեռուստաընկերության տնօրեն)։ Պայմանագրով՝ ՊՈԱԿ–ը պետք է իրականացներ հանրային իրազեկում և հասարակական–քաղաքական հետազոտություններ։ Սակայն պարզվում է Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը հատկացված միջոցների գերակշիռ մասը նախատեսել էր ուղղել ոչ թե երկրին սպառնացող արտաքին և անվտանգային խնդիրների մասին հանրությանն իրազեկելուն, այլ ներքաղաքական թեմաներով վերլուծությունների և կառավարությանը ոչ հաճո հրապարակումները հերքելուն։

 Մինչ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում էին Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին, Նախիջևանում համատեղ զորավարժություններ իրականացնում և մեդիատիրույթում հակահայկական հրապարակումներով հող նախապատրաստում հարձակման համար, Հայաստանի կառավարության ՊՈԱԿ–ը միլիոնավոր դրամների գումարներ էր մսխում ներքաղաքական թեմաների վերաբերյալ տարատեսակ ամփոփոգրեր պատրաստելու, հայկական ԶԼՄ–ների մշտադիտարկման, լրատվական դաշտում տեղ գտած ապատեղեկատվություն պարունակող հրապարակումները հերքելու և նմանօրինակ հարցեր լուծելու համար։

 Այսպես՝ կառավարության և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի հետ կնքված պայմանագրով՝ 2020թ. հունվար–հոկտեմբերին նախատեսված է եղել մինչև 300 հրապարակում, վերլուծություն և տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ–ադրբեջանական հակամարտության, Ադրբեջանի հակահայ քարոզչության վերաբերյալ։

 Նույն ժամանակահատվածում լրատվական դաշտում տեղ գտած տեղեկատվությունները հերքելու, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ներքաղաքական թեմաներով ամփոփագրերի, վերլուծական հոդվածների հրապարակման համար նախատեսված նյութերի թիվը եղել է 4000–ը։ Նշենք, որ ներկայացված ցուցանիշների մեջ ներառված չեն կառավարության աշխատանքների լուսաբանմանը կամ սոցիալ–տնտեսական թեմաներով վերլուծություններին վերաբերող տվյալները. խոսքը զուտ ներքաղաքական թեմաներին, ԶԼՄ–ների հերքելուն ուղղված միջոցների մասին է։

 Համաձայն մամուլի հրապարակումների` Հովհաննես Մովսիսյանը ձևավորել և տևական ժամանակ համակարգել է հանրությանը պառակտած «ֆեյքերի» ֆաբրիկան։ Իսկ պատերազմական իրադրության պայմաններում, երբ հանրության ուշադրությունը ռազմաճակատն էր, Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Նրա նշանակումով հանրայինում դրվեց տարբեր դասալիքների միջոցով բանակին վարկաբեկելու և ամեն կերպ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հողերը հանձնելու համաձայնագիրն արդարացնելու «առաքելության» մեկնարկը։ Հովհաննես Մովսիսյանը և նրա համախոհները այսօր էլ բանակի թիկունքում շարունակում են իրենց «առաքելությունը»՝ ֆեյքային գրոհների թիրախ դարձնելով ընդդիմադիրներին և ոչ յուրային լրատվամիջոցներին»։

Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%