«Մի անքամ թուրքն ինձ ու եղբորս դուրս արեց մեքենայից՝ իմանալուց հետո, որ հայ ենք». Սարիկ Անդրեասյան
ЛАЙФՌեժիսոր Սարիկ Անդրեասյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հարցուպատասխան է կազմակերպել։
Հետևորդները հարցրել են, թե պատերազմի շրջանում ինչո՞ւ շատ հայ բլոգերներ ընտրեցին լռությունը, Սարիկը պատասխանել է. «Բարդ է ասել։ Շատերը գուցե ի սկզբանե մտածել են, որ առանց իրենց էլ գլուխ կհանենք, կամ էլ վախեցել են հետևորդների, գովազդատուների հետ փչացնել իրենց հարաբերությունները։ Կա նաև վատ տարբերակ, որ շատերն ուղղակի թքած ունեն։ Կարծում եմ՝ խիղճն ավելի կարևոր է ու նման անտարբերությանն ինքս արդարացում չեմ գտնում»։
Հետևորդներին հետաքրքրել է նաև Գերմանիայում հայերին հետապնդող «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպության մասին Սարիկի կարծիքը։ «Գերմանիայում բազմամիլիոնանոց թուրքական համայնք կա։ Մի անքամ թուրքն ինձ ու եղբորս դուրս արեց մեքենայից՝ իմանալուց հետո, որ հայ ենք»,- գրել է նա։
Սարիկն ավելի վաղ ասել էր, որ ցանկանում է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել։ Հետևորդները ևս մեկ անգամ հարցրել են ֆիլմի մասին, իսկ Սարիկը պատասխանել է. «Ես արդեն ունեմ «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմի սցենարը, որը Հայրենական պատերազմում երեք հայերի մասին է՝ վերջում նաև Ռեյխսթագի մոտ քոչարիի տեսարանով։ Երեք տարի է՝ ֆինանսավորում եմ փնտրում, դեռ չեմ գտել»։
Անդրադառնալով Արցախի պատերազմի մասին ֆիլմ նկարահանելուն՝ ռեժիսորն ընդծել է, որ պետք է դեռ մի փոքր սպասել՝ իրադարձություների մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար։