Համավարակը սկիզբ է դրել տնտեսական ճգնաժամի, որի նմանն աշխարհը չի տեսել Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՀամավարակի հետևանքով համակարգային տնտեսական ճգնաժամ է սկսվել, որի նմանն աշխարհը չի իմացել Մեծ ճգնաժամի տարիներից (1929-1939 թթ.) ի վեր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ շաբաթ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում:
«Խնդիրների մասշտաբը, որոնց մարդկությունը բախվել է 2020 թվականին, իսկապես աննախադեպ է: Կորոնավիրուսի համաճարակը, համաշխարհային մեկուսացումը և տնտեսական ակտիվության սառեցումը սկիզբ են դրել համակարգային տնտեսական ճգնաժամի, որը ժամանակակից աշխարհը Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր չի տեսել»,- ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը ՀՆԱ-ի 4,5 տոկոսն ուղղել է համավարակի հետևանքների նվազեցմանը, ինչը թույլ է տվել խուսափել անդառնալի կորուստներից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



