Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ
ВИДЕОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը Էջմմիածնի մայր տաճար պատարագի եկան՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: Նրանց տաճարի տարածք մուտք գործելուց հետո թիկնապահները փակեցին տաճարի դարպասները:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



