Զինվորի արյամբ, զինվորի պատվով պահած միջնաբերդը կոստյումավոր «գերագույնը» հանձնեց առանց մեկ կրակոց. Շաքե Իսայան
БЛОГՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ընդամենը հաշված րոպեներ անց Հայաստանը Արցախին կապող զարկերակներից մեկը կդադարի գործել, ընդամենը հաշված րոպեներ անց Հայոց միջնաբերդը՝ Քարվաճառը, կհանձնվի թշնամուն: Զինվորի արյամբ, զինվորի պատվով պահած միջնաբերդը կոստյումավոր «գերագույնը» հանձնեց առանց մեկ կրակոց:
Կարո՞ղ եք գուշակել, թե ինչո՞վ են զբաղված Արցախը կապիտուլյացիայի տարած և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարով վտանգած պարտված ղեկավարը և նրա «փառապանծ» թիմը: Նրանք զբաղված են «խնջույքով՝ ժանտախտի ժամանակ»:
Այս մանրախնդիր պատեհապաշտները քարվաճառցու տունը հանձնել էին ու նրան մենակ թողել իր բախտի հետ, վազգենաշենցին ադրբեջանցու ծաղրի ներքո իր ողջ կյանքի ապրուստից պատառիկներ է դուրս բերում, որովհետև տեղյակ էլ չէ, որ իր տունն էլ է հանձնվել, բերդաշենցին ինքն է իր տունը պաշտպանում, որովհետև թշնամու ախորժակն այլևս բացվել է, ռազմագերիների և անհետ կործների ծնողները Ռուսաստանից են օգնություն հայցում, քանի որ այստեղ ոչ ոք ոչնչից տեղյակ չէ:
Իսկ այս նույն ժամանակ երկրի ոչ բարով պատասխանատուները զբաղված են միայն նրանով, ինչով զբաղված են եղել 2.5 տարի՝ քաղաքական հետապնդմամբ: ԱԺ խորհուրդը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար դիմում է ՍԴ. այն ՍԴ, որի կազմը իրենց քիմքին հարիր ձևելու համար ողջ պետական ռեսուրսն էին դաշտ նետել, միայն ԱԺ իշխանական խմբակցությունը մեկ տարի շարունակ ՍԴ-ն կազմալուծելու «սրբազան պատվերին» էր լծված: Այսօր կատարվածը դասագրքային քաղաքական հետապնդման օրինակ է, որը ևս մեկ խարան է ավելացնում իշխողների ճակատին...
Փոքրոգիներին հարիր հոգեկերտվածքի տեր պատգամավորներից մեկը պնդում է, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԲՀԿ քվոտայով նշանակված անդամը ևս այդ եզրակացության տակ ստորագրել է:
Դե արի պետական շահը կուսակցականին ստորադասած էակին բացատրի, որ ԲՀԿ-ն քաղաքական պատվեր իջեցնելու համար չէ, որ ներկայացվածություն էր պահանջում Հանձնաժողովում: Վաղը միգուցե չլինեն ԲՀԿ-ն և դուք՝ քայլականներդ, բայց կլինի այդ ինստիտուտը և ընդդիմությունը, այո՛, պետք է այնտեղ ներկայացվածություն ունենա: Կարո՞ղ եք ձեր կուսակցական ուղեղի ծալքերում տեղավորել այս ինֆորմացիան: Չնայած ձեզ համար արդեն ուշ է ինչ-որ դասեր սերտել:
Այն, թե ինչով եք դուք ձեր տխրահռչակ կույտով զբաղված հիմա, պատմության մեջ կմնա որպես «բյուզանդական վեճի» մերօրեական օրինակ:
Եվ ուրեմն ձեր հեռացումը այլևս մեր պետության անվտանգության ուղղակի շահ է, իսկ դուք՝ անմիջական սպառնալիք այդ շահի սպասարկման համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



