ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը բժշկական ջոկատ է ուղարկում Ղարաբաղ
ВИДЕОՌուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմը, որոնք մշտապես պատրաստ կլինեն առաջին բուժօգնություն, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել:
Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



