Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ցմահ որակազրկել է, Քարաբագին՝ տուգանել
МЕЖДУНАРОДНОЕՈւԵՖԱ-ն պատժել է «Քարաբագի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին սոցցանցերում հայերին սպանելու կոչերի համար:
«Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում կայացրեց արգելել «Քարաբագի» մամուլի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ցմահ զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործողությամբ` նրա գործունեության ժամանակավոր կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ «Քարաբագին» տուգանել 100,000 եվրոյով », – ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



