Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին
ОБЩЕСТВОԱդրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։
«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։
Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։
Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է դիակների և գերիների փոխանակման գործընթացը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



