Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում` տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով. ՌԴ ՊՆ
ОБЩЕСТВОՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:
Մինչ այդ ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել:
Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:
Բուժական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար ապահովվելու են բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



