Հայաստանի «ղեկավարությունը» չի կարողանում ապահովել ՀՀ լիիրավ մասնակցությունը.Կարեն Ավագյան
БЛОГԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անհետ կորածների և մեր նահատակների աճյունների որոնման աշխատանքները չիրականացնելու կամ դրանք ոչ պատշաճ իրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլը։
Վերջինս, չունենալով նվազագույն հարգանք ու հեղինակություն, չունի որևէ ազդեցություն այս գործընթացների վրա։
Պատերազմի հետևանքների վերացման համար անհրաժեշտ քայլեր որևէ ուղղությամբ իրականացված չեն։ Հայաստանի «ղեկավարությունը» չի կարողանում ապահովել ՀՀ լիիրավ մասմակցությունը։ Ցանկացած հարց, լինի այն հընթացս կարգավորվող, թե կենսական նշանակություն ունեցող, լինի այն Արցախի, թե ՀՀ-ի հետ կապված լուծվում է ՌԴ և մեր թշնամի պետության իշխանության զրույցներով։
Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը։
Մի թե՞ այսպիսի՞ն է մեր սպասումը եղել մեր երկրի դերի ու նշանակության մասին։
Նիկոլի իշխանությունը պահելու մոլուցքը ոչնչացնելու է ամեն ինչ իր ճանապարհին՝չշրջանցելով անգամ մեր պետականության մնացած փլատակները։
Հ.Գ. Որքա՞ն կարելի է աթոռը պահելու համար չկազմել անհայտ կորածների ցուցակները։ Անգամ Լավրովն է ասել, որ մինչ այժմ չկան անհայտ կորածների ցուցակները։
Սրանց իշխանության մնալուն հակասում է մեր նահատակներին պատշաճ ու հերոսին վայել հրաժեշտ տալը։ Իրենք զրկում են մեզ անգամ դրանից։
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



