Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մենք, որպես պետություն և հասարակություն, խարիսխի կարիք ունենք նավը կանգուն պահելու համար․«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Փառահեղ է գրում Հրանտ Մաթևոսյանը՝ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»: Հիշողություն, լավ հիշողություն պետք է յուրաքանչյուրն ունենա՝ լինի քաղաքական գործիչ, թե տնային տնտեսուհի, գիտնական, թե տնտեսագետ, մշակույթի գործիչ, թե հողագործ։ Հիշողություն որ ունեք, ուրեմն գիտեք՝ պատիվն էլ ինչ է։

Երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում հայտնվելուց հետո 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջին այցերից մեկն Արցախի Հանրապետություն էր։ Նրան շատ լավ ընդունեցին Արցախում, հեղափոխական էյֆորիան մեր հայրենիքի նաև այդ հատված էր հասել: Այցի ընթացքում նա ծաղիկներ խոնարհեց զոհված տղաների շիրիմներին, փարվեց հորը կորցրած որդուն, համբուրեց որդուն կորցրած մոր ձեռքը, մի քանի լուսանկար, որոնք մարդկայնորեն շոյում էին հոգիդ։ Շատ չէ՝ 2,5 տարի անց... երկրի հպարտ քաղաքացուն բերման են ենթարկում Հանրապետության ու Ազատության հրապարակներից, քաղաքի տարբեր հատվածներից, դա անում են անմարդկային, անհասկանալի ձևով, թիրախ են դառնում լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հպարտ քաղաքացիներին, որոնք հասկանում են՝ հայրենիք են կորցրել, բերման են ենթարկում ինչպես ահաբեկիչների, վտանգավոր հանցագործների։ Մինչդեռ նույն այս իշխանությունը «հեղափոխությունից» հետո խոսում էր ոստիկանական համակարգի բարեփոխման մասին, նշում, որ ոստիկան և քաղաքացի բախում այլևս չի լինի։ Արդյո՞ք մեր երկրի հպարտ քաղաքացիները չեն անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողները, որոնց հետ մինչև մի հանդիպում է կայանում, մարդիկ ստիպված են լինում ֆուտբոլի գնդակի պես մի գերատեսչությունից մյուսի դուռը գլորվել, վերջում էլ հայտարարում են՝ մենք պետություն չունենք, իշխանություն չունենք։ Այս ֆրազը մի քանի օր է՝ սղոցում է ուղեղս:

Ինչ է, իրոք չունե՞նք: Ո՞ր պահից սկսած Հայաստանի Հանրապետության քաղաքացին դադարեց հպարտ լինել, այն պահից, երբ ընդդիմացավ մեկ մարդու կայացրած որոշմա՞նը, երբ սկսեց պահանջել նրա հրաժարակա՞նը, բայց չէ՞ որ այդ մեկ մարդը խրոխտ հայացքով հայտարարում էր, որ իրենք ցանկացած պահի կհեռանան, երբ հասկանան, որ ժողովուրդը դա ցանկանում է։ Մինչդեռ այդ մեկ մարդը շարունակում է հավատալ, որ վայելում է ժողովրդի վստահությունը։ Տեսնես՝ որտե՞ղ է տեսնում այդ վստահությունը։ Հրեն՝ ֆեյսբուքյան էջի լայքերն ակտիվորեն գահավիժում են, իսկ դա իր համար մահից սարսափելի է: 2019 թվականի հուլիսին հարցազրույցներից մեկում Փաշինյանը խոսում էր դատական համակարգի մասին՝ ասելով, որ այն պետք է անկախ լինի։

Կարող էինք մեջբերել դասական դարձած միտքը, բայց վերջին շրջանի դատավարությունները, դատարան ուղարկված միջնորդություններն ամեն ինչ ասում են։ Երբ ուզում ես վեթինգ անել, բայց այդպես էլ Ա կետից Բ կետին չես հասնում, այլ միայն լուծում ես անցանկալի դատավորներից ազատվելու հարցը, ուրեմն լուծում ես բացառապես անձնական խնդիր։ Իսկ կա՞ մի որևէ դատավարություն, որը հակառակի մասին է խոսում՝ կալանավորումների անհիմն միջնորդություններ, նույնքան անհիմն ձերբակալություններ և այսպես շարունակ։ Այդ նույն հարցազրույցում Փաշինյանը ևս մեկ հայտարարություն է հնչեցրել՝ «...Գնացել են (նկատի ուներ դատավորներին-խմբ.) անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։

Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ՝ մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»: Այս հայտարարության մասին շատ խոսվեց, դրա անթույլատրելիության մասին ահազանգեր հնչեցվեցին, որոնք մնացին անհետևանք։ Սակայն այս հայտարարությանը «պատասխանեցին» իրենք` դատավորները։ Օրերս, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, դատավորներից շատերը մերժել էին հանդիպել Փաշինյանի հետ։

Փաստորեն, դատավորների գերակշիռ մեծամասնությունն ապացուցում է, որ «դռների տակ վնգստացող չեն», որ լրիվությամբ հասկանում են, թե ում հետ գործ ունեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, որ պատվի մարդիկ են, շարունակում են մերժել դատարան ուղարկված անհիմն միջնորդությունները՝ ցույց տալով, որ պետության շահն ու արդարադատությունը վեր է ամեն ինչից: Արցախյան հիմնախնդիր։ Սա այս օրերին ամենաքննարկվող, ամենացավոտ հարցն է։ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ դեռևս 2018 թվականի օգոստոսին նշեց, որ պատրաստ է Ղարաբաղի հարցով լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը:

«Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն՝ կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն՝ չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»։

Այստեղ, իհարկե, կարող էինք հիշել այն խայտառակ փաստաթուղթը, որ ժողովրդից ծածուկ ստորագրվեց, կարող էինք խոսել դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին, բայց դա անել նշանակում է նորից հայտնվել շրջապտույտի մեջ։ Ի վերջո, այս անհանգստություններին ևս մեկ ուղերձ կհաջորդի, իսկ մենք դա չենք ցանկանում, որովհետև մեր հանրության առողջությունն ավելի թանկ է մեզ համար. մարդիկ իրենց նյարդերը խնայելու կարիք ունեն, մեր երկրում դեռ շատ անելիք կա: Նման օրինակներն այնքան շատ ու բազմազան են, երբ կարելի է ներկայիս իշխանություններին հիշեցնել, թե ինչ էին նրանք խոստանում, իսկ ինչ ունենք հիմա։

Հիմա հարցն այլ է՝ ո՞վ է մեզ հանելու այս մղձավանջից, ո՞վ է հավաքելու մեր հպարտության փշրանքները, ո՞վ է լինելու այդ «խարիսխը»։ Գրականագետ Լևոն Ներսիսյանն ասում էր. «... Նավապետը կարող է փոխվել, նավաստիները կարող են ընկղմվել ծովի մեջ, մկները կարող են փախնել նավից, բայց նավը պետք է կանգուն մնա, կանգուն մնալու համար պետք է նա խարիսխ ունենա»։ Մենք, որպես պետություն և հասարակություն, հենց այդ խարիսխի կարիքն ունենք նավը կանգուն պահելու համար: Մեր հույսը կորցնելու իրավունք չունենք:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира