«2018 թ-ի մի չարաբաստիկ օր ես սխալվեցի, միացա ավեստագետների հավաքին, որոնք պահանջում էին Արմեն Ամիրյանի հրաժարականը». Օլյա Հակոբյանը` հեղափոխությանն իր մասնակցության մասին
ЛАЙФԴերասանուհի Օլյա Հակոբյանը, ով պատերազմական օրերին մասնակցում էր սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրմանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին և նշելով, որ սխալվել է 2018 թվականին:
«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի…
2018 թ-ի մի չարաբաստիկ օր ես սխալվեցի, միացա ավեստագետների հավաքին, որոնք պահանջում էին Արմեն Ամիրյանի հրաժարականը: Մարդ, որին տարիներ շարունակ հարգել և սիրել եմ, մինչև այսօր շարունակում եմ մեծ հարգանքով և ակնածանքով վերաբերվել նրան: Պարոն Ամիրյանը կատարեց ժողովրդի խնդրանքն ու պահանջը, բայց պահպանեց իր սկզբունքները:
Այս տարիների ընթացքում, հասկանալով, որ ոչինչ դեպի լավը չի գնում, այլ լրիվ հակառակն է, և այսօր, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ես ափսոսում եմ, որ այդ մեկ օրը հավատալով մասնակցել եմ Փաշինյանին սատարող հավաքին։ Ուզում եմ անպայման նշել, որ միշտ եղել եմ և կլինեմ ապաքաղաքական՝ չեմ պատկանել ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրում տիրող անարդարությանը: Հուսամ, որ այս անգամ չենք սխալվի և, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը կունենա արժանի առաջնորդ:
Աստված մեզ պահապան»,- գրել է Օլյան: