Յուրա Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Գալաթասարայ»-ը, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է թուրքական fotospor-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ, մոսկովյան ակումբը համաձայնություն է տվել հայազգի ֆուտբոլիտի տրանսֆերին, սակայն անձամբ Մովսիսյանը հրաժարվել է այդ քայլից՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:
Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում անցկացրել է 11 խաղ. խփել երեք գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:
Մամուլում երկար ժամանակ է` ինչ լուրեր են տարածվում նաև, թե իբր «Սպարտակ»-ի մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի թուրքական «Բեշիկթաշ»: