Հայտնի են այն ախտանիշները, որոնք կարող են առաջանալ COVID-19- ի դեմ պատվաստումից հետո
ЛАЙФSputnik V կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստված տասը մարդուց մեկի մոտ կարող է թուլություն կամ սրտխառնոց լինել, հայտնում է Ռիա Նովոստին: Հրապարակված ձեռնարկում ասվում է, որ հիմնականում պատվաստումը լավ են տանում: Ամեն դեպքում, եթե ինքնազգացողության վատացում կա, չպետք է անհանգստանալ։ Սա մարմնի նորմալ անհատական արձագանքն է և իմունիտետի ձևավորման նշաններից մեկը: Պատվաստումից հետո խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը և ավելի շատ հանգստանալ: Պատվաստվածների 5,7 %-ը կարող են ցավեր, դող կամ ջերմություն, գլխացավ ունենալ, կամ 37 աստիճանից բարձր ջերմություն: «38 աստիճանից բարձր մարմնի ջերմաստիճանում խորհուրդ է տրվում ընդունել հակաբորբոքային և ցավազրկողներ՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն, իսկ եթե մարմնի ջերմաստիճանը 39 աստիճանից բարձր է և դեղորայք ընդունելուց հետո չորս ժամվա ընթացքում չի նվազում, պետք է դիմել բժշկի»: Հիվանդների 1,5 %-ը կարող է քթիc հոսք կամ կոկորդի ցավ ունենալ: Նրանք պետք է շատ հեղուկ օգտագործեն: Ոչ ավելի, քան 1%-ի մոտ կարող է նկատվել արյան ճնշման բարձրացում: