ՌԴ ԱԻՆ-ը փրկարարների նոր ջոկատ է ուղարկել Արցախ
ОБЩЕСТВОՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Արցախ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Դեկտեմբերի 6-ին Մոսկվայից թռիչք է կատարել արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 հատուկ ինքնաթիռը: Խումբը բաղկացած է կինոլոգներից, «Լիդեր»կենտրոնի պիրոտեխնիկներից և լեռնային փրկարարներից, կապավորներից, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից: Մեկնող անձնակազմը կորոնավիրուսի թեստավորում է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռը կառաքի նաև 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



