Նիկոլ Փաշինյանը մնացել է «ՏիկՏոկի» հույսի՞ն. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում տարածվում են Նիկոլ Փաշինյանին գովերգող, փառաբանող, մեծարող տեսանյութեր, որոնք ակնհայտ ուղղորդված ու համակարգված են: Խիստ «տիկտոկյան» ոճով այդ հոլովակները հրապարակվում են «Նիկոլ KING», «Նիկոլ թագավոր», «Նիկոլ փրկիչ» ու նմանատիպ մակնշումներով և վերնագրերով: Մեր տեղեկություններով, քանի որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «փաշինյանական» շոուներն այլևս արդյունք չեն տալիս, Նիկոլ Փաշինյանն իր հայտնի «հիմնարկներին» հրահանգել է աշխատել «ՏիկՏոկի» ուղղությամբ:
«Փաստի» հետ զրույցում ոլորտի փորձագետները շեշտում էին, որ «ՏիկՏոկը» հիմնականում «մասնագիտացած» է անչափ ա հաս ն ե րի վրա ներ գոր ծ ե լ ո ւ ուղղությամբ: «Ստացվում է, որ ինչպես 2018-ին Փաշինյանը ներգրավեց անչափահասներին՝ դասադուլների կոչ անելով ու հանրահավաքների հրավիրելով, հիմա էլ «ՏիկՏոկի» միջոցով է փորձում նրանց ու, ինչու չէ, նաև նրանց ծնողների վրա ներազդել՝ «մաքրվելու», արդարանալու և պաշտոնին մնալու համար»,- ասաց մեդիափորձագետներից մեկը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում