Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է Պուտինի հրաժարակա՞նը պահանջենք

ИНТЕРВЬЮ

Hraparak.am-ը գրում է

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

- Ընդդիմադիր ուժերը մինչեւ այսօր՝ ժամը 12-ը, ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, որ նա հեռանա։ Ի՞նչ եք կարծում, կգնա՞ այդ քայլին։

- Դուք մտածում եք, որ ես հիմա պետք է մեկնաբանեմ նախ այս վերջնագիրը, ես այն վերջնագիր եմ համարում, եւ կռահեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է պատասխանո՞ւմ։ Ես եթե լրագրող լինեի, կմոտենայի այն մարդուն, որն այս վերջնագիրը հնչեցրել է, եւ կհարցնեի՝ իսկ եթե 12։01-ին՝ ձեր տված ժամկետից մեկ րոպե անց, չտա հրաժարական, ապա ի՞նչ։

- Իրենք ասում են՝ դրանից հետո սկսելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ իրականացնել։

- Դրանից հետո իրենք պետք է մի պատասխան տան՝ մենք կանենք ամեն ինչ օրենքների շրջանակներում։

- Հակառակը չեն էլ ասել՝ որ օրենքի շրջանակում չեն գործելու։

- Դե, այդ դեպքում դա արդեն վերջնագիր չէ, որովհետեւ վերջնագիրը նշանակում է՝ եթե այդպես չանես, ապա ես կանեմ սա, սա, սա։

- Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի մեջ Դուք հիմնավոր պատճառ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, ինչո՞ւ պետք է նա գնա կամ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է չգնա։

- Չէ, հարցը դա չէ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ չի հիմնավորում՝ ինչու ինքը պետք է մնա կամ ինչու ինքը չպետք է գնա։ Ես իմ մասին եմ ասում, օրինակ՝ ես, որպես պատգամավոր, փորձում եմ գտնել այն կոնցեպտը, որտեղ կարող եմ օգտակար լինել այս իրավիճակում։ Եթե տեսնեմ, որ ես չեմ կարող այս իրավիճակին որեւէ ձեւով օգտակար լինել, ես, իհարկե, կգնամ։ Ու կգնամ ոչ թե նրա համար, որ ասում են՝ հեռացիր, այլ կգնամ, որ կարող է ես իմ հին մտածելակերպով այս իրավիճակում օգտակար չլինեմ։

- Դրա՞ համար Ձեր որոշ գործընկերների օրինակով չեք դնում մանդատն ու հեռանում։

- Ամեն մեկը թող մտածի՝ այս իրավիճակում ինքը կարո՞ղ է աշխատել։ Մեկը մտածում է, որ չի կարող, մեկը կարծում է, որ ճնշումը շատ մեծ է, եւ ինքը չի կարող դիմանալ, մեկը գտնում է, որ ինքը չի կարող օգտակար լինել։

- Հիմա Դուք ի՞նչ եք մտածում՝ կարո՞ղ եք օգտակար լինել այս իրավիճակում եւ ո՞ւմ կամ ինչի՞ն պետք է օգտակար լինեք ու ինչպե՞ս։

- Տեսեք, ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, փորձում եմ այն բոլոր բանաձեւերը, որ նախկինում մենք ունեցել ենք, նայել՝ արդյոք դրանք արդիակա՞ն են, թե՞ ոչ, որովհետեւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի մոտեցումը եղել է գերիշխող, որ Հայաստանը հարձակվել է իր վրա, 20 տոկոս հող է գրավել, եւ մի միլիոն փախստական ունեն իրենք։ Հիմա հակառակ պրոցեսն է՝ Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Ով ինչպես ուզում է հաշվարկի՝ բոլոր հաշվարկներով, Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, խախտել է Մինսկի խմբի բոլոր բանաձեւերը։

- Դիվանագիտական ճակատում մենք հիմա ի՞նչ անելիք ունենք, եւ այսօր հնարավո՞ր է վերսկսել բանակցային գործընթացը։

- Նախ, առաջինը մենք պետք է մեր անհամաձայնությունը հայտնենք իրականացվածի հետ կապված։ Իհարկե, պետք է սկսվի բանակցային գործընթաց, բայց մինչեւ սկսելը ե՛ւ մենք, ե՛ւ Արցախը պետք է մեր կոնցեպտը ներկայացնենք։ Եվ ես գտնում եմ, որ այստեղ Արցախը պիտի իր սուբյեկտությունը բարձրացնի։

- Պարտված կամ կապիտուլյացիայի, հողերը հանձնելու փաստաթուղթը ստորագրած ղեկավարը, ըստ Ձեզ, կարո՞ղ է գնալ եւ արժանապատվորեն բանակցել։

- Դուք անհատի հարց եք բարձրացնում, ես չեմ կարծում, որ այստեղ մենք անհատական մոտեցումներով պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ։

- Բայց այդ անհատն է, չէ՞, ստորագրել փաստաթուղթը։

- Կապ չունի, Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է հրաժարակա՞նը պահանջենք։

- Բայց Պուտինին չեն ծաղրում Ալիեւն ու նրա ապարատը, նրան չեն վիրավորում, հումորային հոլովակներ չեն պատրաստում նրա վրա։

- Համաձայնեք, որ տարբեր մոտեցումներ կան, չէ՞։ Մեկն ասում է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկը չի ասում՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկն էլ գտնում է, որ Փաշինյանը պետք է մնա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս բանաձեւի շուրջ, որը մի նախադասության մեջ է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, ազգային համաձայնությունը չի ստացվում։

- Բայց այսօր փաստացի չկա մի քաղաքական ուժ, որը կողմ է Փաշինյանի մնալուն՝ բացի ՔՊ-ից, իհարկե։

- Այսինքն՝ Դուք գտնում եք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» համաձայն չէ, ապա կոնսենսուս մինուս մե՞կ է։ Գտեք մի կոնցեպտ, որը միավորում է ազգին։ Այս կամ այն մեկին դավաճան համարելն ազգին չի միավորում։ Ազգին միավորում են այս վիշտը եւ այս ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։ Այդ ճանապարհը կարող է միավորել, պետք է կոնսենսուս լինի, որովհետեւ, եթե մեկն ասում է, որ նա դավաճան է, կհայտնվի մեկը, որ կասի՝ ինքը դավաճան չէ, այս դավաճան ասողն է դավաճան։ Տեսեք, ես չեմ ուզում իմ գնահատականները տալ Վազգեն Մանուկյանին, ես իրեն շատ լավ եմ ճանաչում, նաեւ ճանապարհ եմ անցել իր հետ, ինքը համարվում է ազգային միասնության թեկնածուն։ Ես հարց եմ տալիս՝ առանց պատասխան ակնկալելու․ արդյոք տեղի ունեցա՞վ մեր ազգի միասնությունը Վազգեն Մանուկյանի՝ միասնական թեկնածու հայտարարելուց հետո։ Արդյոք դա ավելի չխորացրե՞ց քաղաքական դաշտը։

- Իսկ ի՞նչ եք առաջարկում։ Վազգեն Մանուկյանը կարող է մի մասի համար ընդունելի չլինել, բայց այսօր խնդիր կա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող նստել բանակցային սեղանին, ասում են՝ «հողերը հանձնած» ղեկավարը չի կարող նստել-բանակցել Ալիեւի հետ, ով ծաղրում է Փաշինյանին։

- Ես չգիտեմ՝ կարող է նստել, թե չի կարող նստել, բայց հիմա բանակցություններ չկան, հիմա հետպատերազմյան վիճակի վերականգնման խնդիր կա։ Եվ մենք հիմա մեր քաղաքականությունը կապենք Ալիեւի կամ Էրդողանի՝ մեզ ծաղրելու կամ մեզ չսիրելու, մեզ ատելու, մեզ շուն անվանելու հիման վրա՞։ Հիմա, եթե ես դեմագոգիա անեմ, ապա կարող եմ ասել, որ այսօր ոչ թե 17 կուսակցություններն են պահանջում Նիկոլի հրաժարականը, այլ 17+2՝ դա Ալիեւն է եւ Էրդողանը։ Այսինքն՝ այս հարցում եղավ կոնսենսուս։ Ես դեմագոգիա եմ հատուկ անում, որ սարկազմի վերածեմ։

- Առանց դեմագոգիայի կարող եմ ասել, որ Ալիեւն ու Էրդողանը Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում, հակառակը՝ ընդամենը ծաղրում են նրան ու չարախնդում նրա ստորագրած փաստաթղթի առնչությամբ։

- Տեսեք, Դուք իմ կարծիքն եք հարցնում՝ ես ոչ թե կարծիքս պետք է ասեմ, պետք է ասեմ՝ ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել իրենց պահանջը։

- Փաշինյանն ինչպե՞ս եկավ իշխանության՝ փողոցային պայքարով, մոտավորապես նույն մեթոդով էլ այսօրվա ընդդիմությունն է պատրաստվում գալ իշխանության՝ խաղաղ անհնազանդության ճանապարհով։

- Այսինքն՝ այն ժամանակ, երբ որ ժողովուրդն ըմբոստացավ կոռումպացված եւ ոչ լեգիտիմ, կաշառքով եկած, իրենց թվերը խփած իշխանության դեմ…

- Բայց ո՛չ հողերը հանձնած։ Իրենք ասում են՝ պայքարում ենք «հողերը հանձնած» իշխանության դեմ։

- Ես չեմ ուզում իրենց մեկնաբանել, որովհետեւ ամեն մի հայտարարության մեջ կա քաղաքական ենթատեքստ։

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян