Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր
ОБЩЕСТВОՀայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142928 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 532527 վերջին մեկ օրում` 2302 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 20812 պացիենտ. մեկ օրում նվազել է 944-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 119147 անձ` վերջին մեկ օրում 1498 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



