Տարվա մրցաշարը ֆուտբոլի աշխարհում. Ռոնալդուի և Մեսսիի վերջին «մենամարտը»
СПОРТԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, Չեմպիոնների լիգայում խաղալու են «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն վերջին անգամ դեմ առ դեմ կհանդիպեն ֆուտբոլային մրցաշարում:
Այսօրվա «մենամարտը» եզակի է: Այն առաջին անգամ է անցկացվելու«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» մրցակցության ձևաչափում, քանի որ 2018 թվականի ամռանը Կրիշտիանուն տեղափոխվել է Թուրին:
Սա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրն է:
Նախորդ խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»: Այն ժամանակ Մեսսիի և Ռոնալդուի պայքարը չկայացավ, քանի որ Կրիշտիանուի հանձնած կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական էր:
Ձմռանը Ռոնալդուն 36 տարեկան կդառնա: Մեսսին 33 տարեկան է, բայց ֆիզիկապես պորտուգալացուց ավելի արագ է հանձնվում: Ամռանը նա կարող է տեղափոխվել «Մանչեսթր Սիթի» կամ «ՊՍԺ»: Այժմ պաշտոնական մրցաշարերերում անձնական հանդիպումների համար մնում է միայն Չեմպիոնների լիգան: