Հեռացի՛ր, չքվի՛ր, քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում․ զոհվածի այրին՝ Նիկոլ Փաշինյանին
БЛОГԱրցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։
«Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման են ենթարկում ոստիկանության բաժին . . .
Պարզ է, որ գիտակցում ես՝ այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է եւ փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով լռեցնել մեր սգավոր ընտանիքներին։
Հեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում . . .
Ուղղակի անձայն չքվի՛ր, անհայտացի՛ր, փոշիացի՛ր մեր աչքերից . .․»,- ասված է գրառման մեջ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



